Մաքրություն

Փնթիությունը իմ համար անտանելի է: Ես մաքրության սիրահար եմ, ես եթե պետք է հանգստանամ տանը, պետք է տները մաքրեմ, նոր, քանի որ փոշոտ տանը պառկել հեեեչ հավես չi: Ես սիրում եմ, որ ամեն ինչ տանը մաքուր լինի, շորերը մաքուր լինեն, ամեն օր փոխվեն, ես սիրում եմ, որ երեկոյան գնում ես քնելու, խոհանոցում կեղտոտ աման չլինի ու առավոտը երբ տնից դուրս ես գալիս, տանը մաքուր ու հավաքած լինի: Տան ամենաամաքուր տեղը պետք է զուգարանն ու բաղնիք լինեն, այ այդտեղ պետք է մաքրությունը պլպա, եթե ես մեկի տանը տեսնեմ լվացարանը ոչ մաքուր, հաց չեմ կարա ուտեմ, կզզվեմ, ոչ մեկ իդեալակaն չէ, իհարկե, հոգնում ես , ժամանակդ չի հերիքում, բայց դե մեկ է, տան այդ երկու հատվածները պետք է միշտ մաքուր լինեն, ավելի լավ է գորգը փոշոտ լինի, բայց լվացարանը մաքրամաքուր պետք է պահել:

Ու ես միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ամիսներով չեն լողանում, իմ շունչը կկտրվի, ախր տաք ջրից ոնց կարելի է հոգնել, ինքը ոչ միայն մարմնական կեղտն է մաքրում, այլ մի տեսակ գերբնական ուժ ունի, ոնց որ էն ինչ քեզ խանգարում է, հանում-տանում է: Ոնց կարելի է տնից դուրս գալ ու քո վրայից հոտ գա, ախր դա հիգիենիկ չի, դժվար է մի հատ դեզոդորանտ ու օծանելիք առնել, դա փողի հետ կապ չունի, դա մարդուց է գալիս: Իհարկե, լինում են դեպքեր, երբ դեղերի հետ կապված, հորմոնալ խանգարումներից մարդուց կարող է հոտ գալ, բայց դա բուժվում է, նույնը և բերանի խոռոչի հոտը, դա իր բուժումն ունի, դա ստամոքսաաղիքային խնդիր է, ոչ թե որ նոր եք զարթնել: Հետևեք Ձեր անձնական հիգիենային, պահեք մաքուր Ձեր շրժապատը և բուրեք միայն հաճելի:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.