Մարդկային ջերմություն

Զգացել եք, ինչ մեծ ջերմություն ու ուժ ենք ստանում, երբ մեկին գրկում ենք մեկին, ամուր սեղմում մեզ: Նկատել եք, որ մենք քայլելիս սիրում ենք բռնել կողքինի ձեռքը, կամ թև մտնել կամ պարզապես ձեռքներս ուսին քցել, նկատել եք, որ երբ մի տեղ նստած ենք, միշտ ուզում ենք հպվել մեր սիրելիներին, ընկերներին, մտերիմներին: Նկատել եք, որ հենց փոքրուց մեր ծնողները իրենց սերը մեզ են փոխանցում գրկելով, զգացել եք, որ մենք երբ վախենում ենք, մեկին գրկում ենք, ու վախն անմիջապես անցնում է: Նկատել եք, որ երեխաները լացելիս միշտ վազում են մայրիկի մոտ ու գրկում նրան: Նկատել եք, չէ, որ սիրող զույգերը միշտ փաթաթվում են իրար կամ գրկում:

Ես ու Սովետաշենի մանկատան սաներից մեկը

 

Նկատել եք, որ տարիներ շարունակ իրար հետ ապրող ամուսինները տանը բազմոցին նստած ոտքերը մյուսի ոտքերին են դնում: Նկատել եք, որ մենք մեր գլուխները հաճախ ենք դնում մտերիմների ուսերին, նկատել եք, որ կարոտած ենք լինում, առաջինը գրկում ենք, հետո համբուրում:  Զգացել եք, որ մեկին շնորհավորելիս գրկում ենք կամ նույնիսկ երբ ցավակցում ենք, էլի գրկում ենք: Ու զգացել եք, հենց այդ գրկումից ինչքան մեծ, ահավոր մեծ մարդկային ջերմություն ենք ստանում կամ փոխանցում, զգացել եք դրա բուժիչ ուժի հատկությունը, զգացել եք չէ, որ երբ տխուր եք ու մեկին ամուր գրկում եք, նրա ջերմությունը ստանում, ամեն ինչ այլ է դառնում շուրջբոլորը:

Հաճախ հենց այդ մարդկային ջերմության կարիքն ունենք մենք, որ մեզ գրկեն, փոխանցեն իրենց ջերմությունը, ու մեզ ուժ տան` ամեն ինչ շարունակելու համար: Թե տխուր ես, գրկիդ մտերիմիդ, թե ուրախ ես, էլի գրկի, փոխանցիր քո մարդկային ջերմությունը, որն ունես միայն դու, ու որ այդ պահին այդքան անհրաժեշտ է դիմացինիդ, ում սիրում ես:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.