Մարդու ձեռքերը

Նկատել եք, որ մարդու ձեռքերը մի ամբողջ կյանք կարող են պատմել: Հաճախ երթուղայինում ես նայում եմ մարդկանց ձեռքերին, նրանք այնքան բան են պատմում մարդու մասին, նրանց ամեն մի կնճիռն ու ծալքը մի երկար կյանքի վկա է: Ինչքան էլ ասեն, թե մարդու աչքերը նրա հոգու հայելին են, բայց ձեռքերը ավելին կարող են պատմել:

Նրանք վկա են մարդու բոլոր գործերի` առաջին անգամ իր բռնելուն, առաջին անգամ մոր գիրկն ընկնելուն, մանկապարտեզում պարի ժամանակ ընկերոջ ձեռք բռնելուն, դպրոցում առաջին գրիչը բռնելուն, ինստիտուտում` ուսանողական գրքույկը, մեկը իր ձեռքերով հրացան է բռնում, մյուսը համակարգչի մկնիկ, մի կնոջ խնամված ձեռքերը խոսում են նրա փայփայված լինելու մասին, մյուսի ճաքճքած ձեռքերը` փայփայող լինելու մասին: Իսկ մեր տատիկների ու պապիկների ձեռքերը լրիվ գրքեր են` մի ամբող կյանքի պատմվաքների շարան:

տատիկիս ձեռքերը

Հաճախ բռնեք սիրելի մարդկանց ձեռքերը, նրանք Ձեր ջերմության հուշերը պահելու են դեռ երկար տարիներ:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Մարդու ձեռքերը”

  1. Anna says:

    Լիովին համաձայն եմ քեզ հետ Արաքս ջան ձեռքերն իսկապես պատմում են ավելին…ես ել այդպես նայում եմ մորս ձեռքերին …