Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտին

Չգիտեմ, թե ոնց սկսեմ, որ մասից պատմեմ, որ գոնե մի քիչ զգաք այն ամենը, ինչ հիմա մեջս կատարվում է: Սկսեմ հենց սկզբից: Երեկ մեր քաղաք մեկ օրով բերվել էր Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտին, որը նրա երկրային կյանքի պահպանված երեք սրբություններից մեկն է: Այն պահվում է Հունաստանի կղզի-մենաստան Աֆոնում, որտեղ կանանց մուտքը արգելված է: Ճանապարհորդության ժամանակ փոթորիկի պատճառով կորցնելով ճանապարհը Մարիամ Աստվածածինը հայտնվում է այս կղզու վրա և հիացած նրա գեղեցկությամբ, Աստծուն խնդրում է այն դարձնել իր երկրային կյանքի տարածքը: 1045 թվականին կայսր Կոնստանտին 9 Մոնոմահը օրենք է հրապարակում, համաձայն որի, ոչ մի կին, ինչպես նաև էգ կենդանիներ, իրավունք չունեն ոտք դնել Աֆոն, որտեղ գտնվում են տղամարդկանց մոտ 20 խոշորագույն մենաստաններ: Հունաստանի նախագահի` 1953 թվականին կատարված հրամանով, բոլոր այն կանանց, ովքեր կխախտեն օրենքը, սպասում է 2-12 ամիս ազատազրկում: Այս արգելքի պահպանումը Եվրամիության անդամ դառնալու Հունաստանի պայմաններից մեկն էր: Այդ իսկ պատճառով Ռուսաստանում մեծ աժիոտաժ էր հատկապես կանանց շրջանում, քանի որ նման հնարավորություն կյանքում լինում է մեկ անգամ: Հաշվի առնելով, որ այս սրբությունը վերջին անգամ 200 տարի առաջ էր դուրս բերվել մենաստանի պատերից, իսկ այլ երկիր , ընդհանրապես առաջին անգամ:

Գոտին Մարիամ Աստվածածինը գործել է անձամբ ու այն կրել է մինչև մահ: Այս գոտին համարվում է հրաշագործ, հատկապես այն կանանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ կամ բուժվել որևէ հիվանդությունից:

Այս մասին ՆՏՎ հեռուստաընկերության տեսանյութը`

Հիմա պատմեմ, թե մեր քաղաքը ինչպես էր պատրաստվել ընդունելությանը: Այն Եկեղեցու տարածքը, որտեղ պետք է բերվեր Գոտին, լրիվ հսկվում էր ոստիկանների կողմից: Հարող փողոցներում երթևեկությունը բաց էր միայն հասարակական տրանսպրոտի համար: Կառավարության հրամանով ամբողջ գիշեր աշխատում էր հասարակական տրանսպրոտը: Գոտին Ստավրոպոլ բերվեց Ռոստովից երեկ` նոյեմբերի 16-ին` ժամը 15-00: Օդանավակայանից այն միանագմից բերեցին Եկեղեցի, որտեղ բոլոր ցանկացողները ունեին մեկ օր` հպվելու համար:

Մինչև Գոտուն մոտենալը պետք է ձեռքիդ ունենայիր կապված դեղին գույնի երկար գոտիներ, որոնք նախօրոք ձեռք էիր բերում, և հպման ժամանակ պետք է դնեիր Գոտու վրա, որից հետոայն կարելի է տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են երեխա ունենալ կամ ամուսնանալ կամ առողջանալ: Իսկ Եկեղեցում յուրաքանչյուրին տալիս էին մեկական գոտի, արդեն իսկ Մարիամ Աստվածածնու գոտու վրա օրհնված (հայկական խորամանկությամբ ես երկու հատ եմ վերցրել):

Մենք տեղ հասանք երեկոյան ժամը 9-ին ու կանգնեցինք հերթում, որից դեպի Եկեղեցի տարածքը կարելի է համեմատել Օպերայից մինչը Ամիրյան փողոց հատվածի հետ: Հերթը մի անկառավարելի ամբոխ էր, որի մեջ ունեիր երկու ոտքդ դնելու տեղ, ու այլևս ոչինչ, ամբոխը ինքը քեզ տանում էր առաջ, իհարկե տարեց մարդկանից շատերը չէին դիմանում, Շտապ օգնության մեքենաները և բժիշկները աշխատում էին շատ արագ: Ես կյանքում առաջին անգամ էին նման ամբոխի մեջ, որտեղ ամեն վայրկյան կարելի էր լսել ` ՄԻ ՀՐԵՔ բառը, բայց ես հիշում էի Չարենցի “ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված” արտահայտությունը ու հասկանում էի, որ ամբոխին կառավարել անհնար էր (եթե կյանքում հայտնվեք նման պարագայում, կանգնեք կողքի , ավելի հեշտ է շնչել): Մեզ մանրակրկիտ ստուգում էին ամեն տեղ, մետաղափնտրող համակարգերով, պայուսակներով, ոստիկանները ամեն քայլափոխի էին: Օդի ջեմաստիճանը -6 էր, գալիս էր ձյուն, բայց ադրենալինից հավանաբար չէինք մրսում: Չնայած ես հիշել էի 90-ականներն ու հագել ամեն ինչ, ինչ հնարավոր է, չմրսելու բոլոր հմտություններս գործի էի դրե: Էլ չեմ ասում, որ պայուսակումս տաք թեյ կար: Եկեղեցուն հասանք 5 ժամ անց, արդեն գիշերը 2-ն էր: Եկեղեցու մուտքի մոտ մեզ դիմավորեցին ԿԱԶԱԿՆերը, ովքեր բացատրում էին, թե ինչ է պետք անել, ոնց գնալ, ուր գնալ: Երբ մտանք Եկեղեցի, ոտքերս թուլացան, սիրտս նենց էր խփում, աննկարագրելի զգացողություններ էր, ուրախությունս արցուքների տեսքով գլորվեցին, երբ հասկանում էի , թե ինչին եմ մոտենում, չգիտեի, ինչ անեի: Քահանան վերցրեց ձեռքս, որի վրա փաթաթված էին գոտիները ու կար Սրբապատկեր ու դրեց Մարիամ Աստվածածնու գոտու վրա: Դա տևեց ընդամենը մի քանի միլիվայրկյան, բայց դա հրաշք էր, որը տեղի ունեցավ իմ հետ, կյանքում երբեք չեմ մոռանա, երբեք: Ես հպարտացա ինձնով, որ կարողացա այդ ցրտին 5 ժամ կանգնել այդ խելագար ամբոխի մեջ ու հասնել դրան: Հպման ժամանակ պետք էր երազանք ասել, այն այնքան կարճ էր, որ հասցրեցի մի բառ ասել, բայց իմ համար կարևոր մի բառ:

ես 5 ժամ -6 աստիճան ցրտում կանգնելուց հետո

Երբ Եկեղեցուց դուրս եկանք ու արդեն հասանք մեքենային, ես լուռ էի, ոչինչ չէի կարողանում ասել, նույնը և հիմա, ես դեռ տպավորությունների տակ եմ: Եթե Ձեր կյանքում էլ լինեն նման հնարավորությունններ, երբեք մի բաց թողեք, պարգևեք Ձեզ այդ հրաշքը:

Մի տեսակ երեկվա տեսածս ինձ հիշացրեց Աստվածաշնչում նկարագրված այն պահը, երբ մարդիկ մոտենում էին Հիսուսին, իսկ նա բոլորին բժշկում էր: Ես զարմացած էի, ապշած, մեզ հետ հերթում կանգնած էին տատիկներ, ովքեր չալիկով անգամ դժվարանում էին քայլել, նրանցից մեկը 82 տարեկան էր, 14 ծոռ ուներ, եկել էր ուրիշ քաղաքից: Հերթի մեջ կարելի էր նկատել շատ տարեց կանանց, անդամալույծներին, հիվանդ երեխաների, ամուսիների, մարդիկ հավատքով եկել էին բուժվելու, նրանց աչքերը ուրախությունից փայլում էր, նրանք զգում էին, որ իրենց օգնելու է: Այ դա հրաշք էր:

Ստավրոպոլ եկել էին մերձակա բոլոր քաղաքներից ու մինչև հիմա շարունակում են գալ: Պաշտոնապես դեռ նշվում է 160 հազար մարդ, սակայն, կարծում եմ որ մոտ կես միլիոն կլինի: Գիշերն անգամ ժամը 2-30 հերթի սկզբնամասում մարդկանց թիվը հասնում էր մոտ 500-1000, դա միայն սկիզբն էր:

P.S.: Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Աստվածածնի տոներից նշում է նաև Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը:

P.S.: Առանց մինուսների չէր լինի: Քանի որ շատ ցուրտ էր, կարծում եմ կարելի էր գոնե դեպի Եկեղեցի տանող ճանապարհը սառույցից մաքրել, քանի որ երկար կանգելուց հետո մրսելու հավանականությունը շատ մեծ էր: Կար երկու հերթ`սովորական ու երեխաների, հաշմանդամերի ու ծերունիների, սակայն մարդիկ դա լսելով անգամ գիշերը գտնում էի երեխաներ, ինչ է թե շուտ հասնեն: Ամենահետաքրքիրը սակայն կառավարական ցուցակներն էին, որոնց մեջ գրանցվելուց հետո կարելի էր անցնել առանց հերթի: Այդ ցուցակում հայտնվածները նույնպես բաժանվում էին մի քանի մասի, որոնք ունեին կոդային բառեր, նրանցի մեկի կոդային բառը ԿՈՌՈՒՊՑԻԱՆ էր, ինչը ընդհանրապես տեղին չէր: Գտնում եմ, որ գոնե նման երևույթի համար կարելի էր նաև հերթ կանգնել: Բայց և ինչ արած: Ու վերջում նշեմ, որ ցավալի էր, որ հերթում կանգնածները զայրանում էին միմիանց վրա ու ինչքան ուժ ունեին կան գոռում էին իրար վրա կամ հայհոյում, մոռանալով, ուր էին գնում: Շտապողների մի մասը անգամ չգիտեր` ինչ էին բերել ու ես որ պատմում էի, զարմանում էին, բայց կարևորը երևի այս դեպքում ցանկություն էր:

P.S.: Շնորհակալ եմ քույրիկիս` Աննային, ով ինձ Հայաստանից ոգևորեց անպայման մասնակցել ու գնալ, ես երջանիկ եմ, որ ես անցա այս ամենի միջով: Ես հպարտ եմ ինձնով:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.