Մարիշոկիս շնորհավոր

Այսօր իմ Մարիշի, իմ կյանքիկիս ծնունդն է: Ինքը իմ այն ընկերուհին է, ում կարող ես մի բառ ասել, ու միասին այնքան բան կհիշես, որ մի կես ժամ կծիծաղես, ինքը այն մարդն է, որ նենց ես սիրում, որ չեմ կարող բացատրել այդ զգացմունքը, ինքը իմ այն ընկերուհին է, որ իմ կարոտից լացում է, ու ես նենց եմ նեղվում, որ հիմա իրա կողքը չեմ:

Մարիշը իմ այն ընկերուհին է, որ գիշերով տպում էր իմ դիպլոմայինը, իսկ իրա պապան տանում էր տպում, Մարիշն էլ հանձնում այն ժամանակ, երբ ես աշխատում էի: Մարիշը այն մարդն է, ում տանը ես սառնարանը կարող եմ այնքան արխային բացել, ինչքան մեր տանը, ում տանը կարող եմ պառկեմ ու քնեմ, որտեղ ուզեմ: Մարիշն այն մարդն է, ում հետ հին նոր տարին դիմավորել ենք չաչանակությամբ: Մարիշը այն մարդն է, որ իմ տխրության պահին իմ տեղն է լինում մերոնց կողքին: Մարիշը այն մարդն է, որ վատ էի լինում, առավոտը ժամը 9 զանգում, զարթնացնում էի, գալիս էր ինձ խնամում, հաց տալիս: Մարիշն այն մարդն է, ում հետ կարող եմ ինձ թույլ տալ անել նենց կատակներ, որ ոչ մեկի հետ չեմ կարող: Մարիշն այն մարդն է, ում հետ մեր հիշողությունները գիգաբայթերով է չափվում: Մարիշն այն մարդն է, ում պապան եթե կոֆե է ուզում, ես կարող եմ դնել ու տարբերություն չկա: Մարիշն այն մարդն է, ում մաման ինձ նենց հուզված էր ճանապարհում Ռուսաստան, ոնց իրա աղջկան: Մարիշն այն մարդն է, ում քուրիկների հետ քուրիկների պես եմ: Մարիշն այն մարդն է, ով միշտ իմ կողքին է, թեկուզ հագիս նրա մատանին է, կամ ականջօղերը: Մարիշն այն մարդն է, որ երբեք հեռախոս չի վերցնում, բայց ես մեկա զանգը երկար եմ պահում, գիտեմ, որ տեսնի զանգել եմ, կուրախանա: Մարիշն այն մարդն է ում ես սիրԸմ եմ, քանի որ ինքը ընկերուհի չի, այլ ԸՆԳԵՐուհի է:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Մարիշոկիս շնորհավոր”

  1. Zara says:

    MArish en mardne , ov misht arxayin kara ga u gna mer tun, qani es tany chem))))) isk ete es tunem galis, na arxayin kara gna))))))))))))))))) Marish HAPPY BIRTHDAY!!!!!!!!!!!!!!!!