Մարտին Յորգանց

Այսօր Մարտին Յորգանցի ծննդյան օրն է, ու կեցցե Ֆեյսբուքը, որ կարող ենք հետևել մեր մանկության սիրելի երգիչներից մեկի ներկայիս գործունեությանը:

Հաստատ իմ հասակակցիները ինձ նման անգիր գիտեն նրա երգերը, որոնք 1990 ականներին հնչում էին հեռուստատեսությամբ ու հենց փոքրուց հայրենասիրություն դաստիարակում մեր մեջ: Պետք է խոստովանել, որ նման բարի ու իսկապես մանկական երգեր այսօր չկան, կամ եթե կան, ապա շատ քիչ: Առաջարկում եմ ևս մեկ անգամ հիշել նրա յուրօրինակ ձայնով ու ակցենտով հնչող Հայերեն երգենք ու Ճկույթիկ երգերը:

Սիրելի Մարտին Յորգանց, շնորհակալ եմ, որ դեռ մանկուց դաստիարակել եք մեզ նման երգերով: Շնորհավոր Ձեր ծննդյան օրը:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.