Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքները մեր քաղաքում էին

Այսօր արդեն երկրորդ անգամ ես հնարավորություն ունեցա մոտիկից տեսնել սուրբ մասունքներ և իմ խնդրանքը ուղղել Սրբերին: Առաջին անգամ ես այցելել էի Հունաստանից բերված Մարիամ Աստվածածնու գոտին երբ բերվել էր մեր քաղաք: Այդ մասին ես արդեն պատմել եմ ահա այստեղ: Այն, ինչի համար ես գնացել էի, այն իմ խնդրանք ու աղոթքը, ինչի համար ես հերթում կանգնել էի հինգ ժամ, կատարվեց,  իմ կյանքի ամենամեծ հրաշքը կատարվեց միանգամից: Ես հավատում եմ, որ երբ հատավում ես, քո ցանկությունները ատարվում են, հաճախ հրաշքի տեսքով:

Այսօր ես իմացա, որ մեր կողքի քաղաքի նորակառուց Եկեղեցի բերվել է Սուրբ Մատրոնա Մոսվացու մասունքները Մոսվայից: Իհարե, նման հնարավորություն ես բաց չէի թողնի, հատապես, որ այսօր մասունքների՝ մեր շրջանում գտնվելու վերջին օրն էր:

Մի փոքր Մատրոնայի մասին:

Նա ծնվել է 1881 թ. նոյեմբերի 22-ին: Ընտանիքի չորրորդ երեխան է եղել: Սկզբում կույր Մատրոնային մայրը որոշում է հանձնել մանկատուն, սակայն գիշերը նրան երազում այցի է գալիս կույր թռչուն և նստում նրա կրծքին: Ահա այս երազից հետո նա որոշում է աղջան թողնել տանը: Մատրոնան ծնվել էր աչքերը փակ, նա կույր էր, իսկ նրա մարմնին կար խաչի տեսքով նշան: Սակայն Մատրոնան կույր էր միայն աչքերով, նա տեսնում էր հոգով, և ահա արդեն ութ տարեկանից նա գուշակում էր ապագան և բժշկում մարդկանց: Նա դեռ մանկուց ամեն օր այցելում էր Եկեղեցի, օգնում մարդկանց, բժշկում: 17 տարեկանում նա կորցնում է նաև քայլելու հնարավորությունը: Սակայն մարդիկ շարունակում են այցելեն նրան, անգամ կողքի գյուղերից ու քաղաքներից:

1925 թվականին Մատրոնան վերջնականապես տեղափոխվում է Մոսկվա, որը նա համարում էր սուրբ քաղաք: Նա թողնում է իր եղբայրներին և որոշում  մենակ ապրել՝ նրանց չխանգարելու համար: Նա ապրում է տարբեր մարդկանց տանը, տեղափոխվում է տնից տուն: Նրան իհարկե սովետական կառավարությունը հետևում էր և անգամ փորձ է եղել ձեռբակալության:

Մատրոնան գուշակել էր անգամ իր մահվան օրը, սակայն մինչև վերջին օրը նա դեռ շարունակում էր ընդունել օգնության եկած մարդկանց: Նա մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին:

Նրա գերեզմանին մինչև այսօր այցելում են հազարավոր մարդիկ: 1999 թվականին Ռուսական Ուղղափառ Եկեղեցին Մատրոնային դասում է Սրբերի շարքին, իսկ նրա մասունքները համարվում են սրբություն:

Մատրոնային հիմնականում դիմում են հիվանդները, օգնության կարիք ունեցողները, նրան այցելելիս անպայման տանում են ծաղիկներ, գրում են թղթի վրա խնդրանք և թողնում: Ինտերնետում հարյուրավոր պատմություններ կան, որոնք պատմում են Մատրոնայի մասունքների հրաշագործությունների մասին: Նրա մասուքներին տարեկան այցելում են հազարավոր մարդիկ, կանգնում մի քանի ժամանոց հերթերում:

Այսօր ես էլ ունեցա հնարավորություն իմ խնդրանքը ուղղել, օգնություն խնդրել: Եկեղեցում ինձ տվեցին վարդ, որի թերթիկ ներից պետք է քցել հատուկ յուղի մեջ և հիվանդ ժամանակ քսել ցավող մասին: Ինչպես նաև կարելի է վարդը նորից տնկել:

Ես ուրախ եմ, որ իմ մեջ կա հավատ, որ ինձ արդեն երկրորդ անգամ է տրվում նման հնարավորություն, ես ուրախ եմ, որ ստանում եմ այն, ինչին ես ՄԵԾ ՀԱՎԱՏՈՎ եմ վերաբերում:

Հավատացեք, աղոթեք և ամեն ինչ կիրականանա:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.