Մեր հարևան Հովոն

Նայելով The Helper ֆիլմը և դիտելով այս տեսանյութը մի քանի օր է շատ եմ մտածում, թե ինչու ենք մենք դաժան վերաբերմունք ցույց տալիս մեզնից տարբերվողների, հատկապես հիվանդների հանդեպ, ինչու ենք դպրոցում ձեռ առնում գերերին կամ ակնոց հագնողներին, ինստիտուտում տգեղ կամ մազոտ աղջիկներին, փողոցում հիվանդներին: Արդյոք մենք այնքան քաղաքակիրթ չենք, որ դեռ նման անառողջ մթնոլորտ կա մեր հասարակության մեջ: Ես ուզում էի հիշել, թե իմ կյանքում եղել են արդյոք նման հիվանդ ծանոթեր ու ում մենք վատ ենք վերաբերել: Երևի իմ մեջ փոքրուց է արմատացած այն բնավորությունը, որ ես ինձնից տարբերվող մարդուն վատ չեմ վերաբերում, կապ չունի համասեռամոլ է, դաուն հիվանդ, թե պարզապես ակնոց կրող:

Իմ մանկության տարիներին մի հատ ընկեր ունեի, ավելի ճիշտ մեր շենքի բոլոր երեխաները նրա հետ ընկերություն էին անում: Հովոն մեզնից շատ մեծ էր, մենք 7-8 տարեկան էին, նա մոտ 17-18, բայց ինքը հենց մեզ հետ էր խաղում, բարի էր, միշտ խաղում էր առանց նազ ու տուզի բոլոր խաղերը, երեխու լեզվով ասած ցիգանություն չէր անում: Ինքը հիվանդ էր, հավանաբար թերզարգացած էր, իր տարիքի երեխաների հետ Հովոյին հետաքրքիր չէր, նա մեզ հետ բռնվոցի էր խաղում, պահմտոցի, գնդակ: Ես չեմ հիշում մի դեպք, որ մենք Հովոյին նեղացնեինք կամ ծեծեինք, տենց բան չկար, բոլորս էլ հավասարի պես խաղում էինք նրա հետ: Նա մեր ընկերն էր: Մենք հոգատար էինք, անգամ մի օր Հովիկը շատ մեծ բարձրությունից ընկել էր, բոլորս վախեցած հավաքվեցինք նրա շուրջը, մենք պատասխատու էինք նրա համար, բայց մեր ընկերը վեր կացավ, շորերը թափ տվեց ու գնաց… Մենք նրան չէինք ծեծում ու մատով ցույց տալիս, մենք նրա հետ խաղում էինք…
Ախր նա մեղավոր չէր, որ հիվանդություն ուներ, նա մեղավոր չէր, որ իրա հասակակիցներից հետ էր մնացել, ինքը լավ մարդ էր, դա արդեն հերիք էր… զգացել եք նման մարդիկ շատ բարի են լինում…
Ես ցանկանում եմ, որ Հովիկի նման մարդկանց մեր շրջապատում նորմալ ընդունեն, որ մենք մեր երեխաներին փոքրուց սովորացնենք, որ եթե ընկերդ քեզնից տարբեր է, դա չի նշանակում, որ դու լավն ես, նա` վատը, ու կապ չունի տարբերվողը հիվանդ է, աղքատ է, բաժանված ծնողների երեխա է, ակնոց է դնում, թե գեր է: Ու եթե հենց փոքրուց երեխան իմանա այդ կանոնը, միգուցե մեծ տարիքում չլինեն տղաներ, ովքեր իրենցից թույլերին բակում ծեծում են:
P.S. տարիներ անց Հովիկն ամուսնացավ մեր բակում ապրող աղջիկներից մեկի հետ, նա էլ էր հիվանդ, հետո մենք տեղախոխվեցինք, ավելի ուշ իմացա, որ նա մահացել է, բայց լավ է, որ գոնե նա իր երկիրորդ կեսին հասցրես գտնել, սիրեց ու սիրվեց…
P.S. Այսօր պոլիկլինիկայում մի հղի կին եմ տեսել, ձեռքերի և ոտքերի պարալիչով(կաթվածահարությամբ), ամուսնու հետ, հավատացեք մարդկային այդ մեծ ամբոխի մեջ նա տարբերվում էր իր խնամված տեսքով` մազերը հարդարած, մատներին մանիկյուր, շատ սիրուն արտաքինով, գեղեցիկ հագնված: Նա մենակ չէր, այլ ամուսնու հետ, իսկ ապագա երեխան` սրտի տակ: Նա բոլորից բարեհամբույր էր: Հիվանդությունը նրան ավելի ուժեր էր դարձրել, հավանաբար նա այդպես գեղեցիկ էր նաև ամուսնու առկայության պատճառով, նրան սիրել էին հենց այդպես:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Մեր հարևան Հովոն”

  1. Anna says:

    Արաքս ջան պարզապես հիացած եմ քո մարդասիրությամբ:Այդ հարցերի շուրջ ես նույնպես շատ եմ մտածել: Կարծում եմ, որ մեր փոքրիկ ուշադրությունն ու հոգատարությունը շատ կարևոր է իրենց համար…

Leave a Reply

You must be logged in to post a comment.