Մեր մանկության Հնդկականները

Իմ մանկության տարիները հիշվում են նաև Հնդկական կինոների բումով, երբ մենք հիացած նայում էինք հեքիաթների նման Դիսկոյի Պարողը, Զիտան ու գիտան, Պարիր, պարիրը ու երազում, որ մեր իրականությունում էլ բարին հաղթի չարին: Հիմա ուզում եմ հիշեմ դրանցից մի քանիսը, որոնք իսկապես նայել եմ մեծ հաճույքով, ու կապ չունի, որ հլա չխփած ընկնում էին, որ համբուրվելուց հղիանում էին, որ որ հենց սիրահարվում էին, երգում ու պարում էին:
Առաջին ֆիլմը, որ ես կցանկանայի նշել, Դիսկոյի պարողն է, աղքատ երեխայի մասին, ով լավ պարում է`

Իհարկե, պարի թեմայով Պարիր, Պարիր ֆիլմը, Ջիմմին ու Ջանետան, դաժան նրանց պարերը`

Երրորդ կինոն, ինձ համար, տպավորիչ ու ծիծաղելի, Զիտա և Գիտան էր, երկու քույրիկների մասին: Ոնց էլ ուրախանում էինք դրանց արածների վրա

Мститель ֆիլմը կհիշեք Անուպով`

Любимый Раджа ֆիլմը, որտեղ աղքատ աղջկան բերում և որպես նախկինում կորած արքայադուստ են ներկայացնում
Իհարկե, Գուռու ֆիլմը

Ավելի ուշ, նայում էինք Родной ребенок ֆիլմը ու հուզվում

Եվ վերջում ասեմ, որ հնդկական կինոներ հիշելիս երբեք չեմ մոռանում Ամրիշ Պուրի դերասանին, ով միշտ վատ դերեր էր խաղում`

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Մեր մանկության Հնդկականները”

  1. Leo says:

    )))Շատ շնորհակալություն Արաքս ջան հատկապես Դիսկո պարողի համար: Արդեն մոռացել էի ԱՅՆ տարիների այդ ֆիլմերը, որոնք, ով ինչ ուզում է ասի, իրենց մեջ այնքան բարություն ու happy end էին պարունակում:

Leave a Reply

You must be logged in to post a comment.