Մեր ռոմանտիկան

Մի օր տատիկս ասեց` Բալա ջան մեր ժամանակ ուրիշ էր, ես ու պապիկդ ուսուցչանոցում նստում նարդի ու շախմատ էինք խաղում, ոչ թե հիմիկվա երիտասարդների նման կաֆեներ գնում: Այն ժամանակ ես դա կատակի տվեցի, անցա, ու հիմա հասկանում եմ, որ ընդամենը մի քանի տարվա մեջ ռոմանտիկան լրիվ ուրիշ բնույթ է սկսել կրել արդեն մեր սերունդի համար: Հիմա բոլորը ունեն բջջային հեռախոսներ, հիմա կա լավ ինտերնետ ու կա սկայպ, հիմա կան սոցցանցեր ու կան ամեն մի տեղից ինտերնետ մտնելու հնարավորություն:

Իսկ մեր ժամանակ մենք զանգ սպասելիս տան հեռախոսի ամեն մի ծլնգոցից վեր էինք թռչում ու սպասում, որ հենց մեզ են զանգել:

Մենք նկարներ նայելու ոչ մի հնարավորություն չունինք, միայն այն դեպքում, որ հաջողվում էր միասին նկար ունենալ կամ ծանոթներից մի ձև նկար վերցնել:

Մենք բանաստեղծություններ կամ սիրուն տողեր գրելիս թղթի վրա կամ հատուկ տետրերում էինք գրում, բլոգ չունեինք:

Մենք ունեինք անկետաներ դպրոցում, որտեղ թաքուն կարդում էինք պետք եկած էջերը:

Մենք Տատյանայի Օնեգինին գրված նամակը անգիր էինք անում ու ռուսերենի դասերին արտասանում ում համար որ պետք էր:

Մենք երգերի բառերը գրում էինք տետրերի վերջին էջերում ու ընկնում երազանքների գիրկը:

Մենք դասերին օդնոկլասսնիկ չէինք մտնում, այլ բախտ էինք նայում տարբեր մեթոդներով:

Ու մեզ ծաղիկների մի փոքրիկ բուկետն անգամ հերիք էր, կարիք չկար նվիրել աստղ երկնքում, սվարովսկի քարերով մատանի կամ էլ հրավառություն անել մեր տան առջև:

Ու այո մեր ժամանակ, ու այո դա վաղուց չէր, բայց ուրիշ էր, ռոմանտիկան ուրիշ էր:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.