Ինչպես չստել Մեծ Պահքի ժամանակ

Շուտով Մեծ Պահքն է, ու շատ աղջիկներ ուրախանում են, որ եկավ իրանց դիետայի պահը: Քանի որ ոչ մեկ չի ասի- հա լավ կեր, քեզ ինչա եղել, ու իրանք կարդարանան ես պաս եմ պահում արտահայտությամբ: Բնական է, որ հենց այդ զանգվածը աղջիկների չգիտի ՊԱՀՔի իսկական իմաստը: Ես չեմ պատրաստվում հիմա դա պատմել, բայց այսօր քույրիկս ինձ համ զարմացրեց, համ ծիծաղացրեց: Նոր նա մեր շատ լավ բարեկամ Սարկավագ Սուրենից ճշտում էր ՊԱՀՔԻ բոլոր կանոնները ու գրեց ինձ, որ Սուրենը այնքան բան ասեց, երևի ես չկարողանամ պահել, դե ես էլ մտածեցի չի կարա հրաժարվի որոշ ուտելիքներից, ասեցի դե դու ստամոքսային պրոբլեմներ ունես, մի պահի, գիտեմ, որ եկեղեցին թույլ է տալիս չհրաժարվել ուտելիքներից, բնական է պահպանել մնացած օրենքները, հատկապես մեղք չգործել: Քույրիկս ասեց չէ, չի կարելի սուտ խոսել, իսկ ես գործի առումով օրական այնքան սուտ եմ հորինում:

Ու ես կցանկանայի, որ ամեն մի քրիստոնյա ՊԱՀՔ պահելուց առաջ հասկանա, որ ՊԱՀՔ միայն ուտելիքից հրաժարվելը չի, պարզապես ՊԱՀՔ պահելուց առաջ կարդացեք, թե ինչի համար է պահվում այն և ինչպես:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.