մի կտոր ԼԱՅՔ մուրացեք

Ես միշտ զարմանում էի իմ այն ընկերների վրա, ովքեր բողոքում էինք, որ իրենց խնդրում են ինչ որ բան լայքել, մտածում էի, դե լավ մի մեծ բան չի, լայքեք էլի:

Լայք անգլերել LIKE բառից է, որը Ֆեյսբուքում նշանակում է, հավանիր, որ յան տամ:

Բայց վերջերս զգում եմ, որ ես էլ եմ նեղվում այդ փաստից: Ահա ինչպես սկսվեց ամեն ինը: Մոտ մեկ տարի առաջ, Ռադիո Վանը հայտարարել էր նկարների մրցույթ, որը, որպես նմանատեսակ մրցույթ, ինձ համար առաջինն էր, երբ ես հասկացա, որ մարդիկ ինչ-ինչ ճանապարհներով հավաքում են ձայներ, որոշեցի ես էլ խնդրեմ, ինձ համար էլ քվեարկեն: Սակայն եկավ մի պահ, որ ես հասկացա, մի տեսակ ԱՄՈԹ է, հա դնես սրան նրան խնդրես, որ քո համար քվեարկեն, վերջ դրեցի այդ երևույթին, փառք Աստծո, Վանը ըստ արժանվույն գնահատեց մրցույթի նկարները:

Այսօր հայկական տարբեր կազմակեպությունների ֆեյսբուքյան էջեր հայտարարում են նկարների մրցույթներ, որը նրանց համար իրենց սեփական էջին լայք տվողների քանակի ավելացման համար է, հակառակ դեպքում նրանք հետևողական կլինեին արդար քվեարկությանը: Որպես նվեր նրանք առաջարկում են հաղթողին այնպիսի մի ապրանք, որը եթե Ձեզ համար քվեարկած ՏԱՍ ընկեր գումար հավաքեն, Ձեր ծննդայն օրը կառնեն:

Ինչ է կատարվում մրցութային օրերին Ֆեյսբուքում. լայք խնդրողների մի ամբողջ բանակ պատում է քո էջը, ամենուր ինչ որ մեկը խնդրում է լայքել ինչ որ մեկի համար, դու մեկին չես ուզում նեղացնես, մյուսին, բայց հետո հասկանում ես, որ բան ու գործդ թողած մենակ լայքում ես, լայքում, լայքում…

Շատ տհաճ է նման արտահայտություններ տեսնելը՝ իմ փոքրիկը առաջի անգամ մասնակցում է մրցույթի, նախ Ձեր փորքիկը չի մասնակցում, Դուք եք մանսակցում, Ձեր փորքիկը այդ տարիքում չի հասկանում, որ կարող է մասնակցել ֆոտոմրցույթի, որտեղ մաման ծանոթներին խնդրելով կարող է այնպես անել, որ ինքը հաղթի: Նշանակում է, մենք դաստիարակում ենք մի նոր սերունդ, որի համար հաղթանակն ու հաջողությունը ձեռք ենք բերում ԾԱՆՈԹՆԵՐԻ միջոցով:

Ի՞նչ է նշանակում՝ բա ուր են իմ հարյուրավոր ընկերները, Դուք ուզում եք համոզել, որ Դուք ունենալով մոտ 2000 ընկեր, հավատում եք, որ նրանք բոլորը Ձեր իրական ընկերներն են, չի կարող տենց լինել, մենք շատերս իրար ֆրենդ ենք այլ պատճառներով, բոլորիս հայտնի:

Ինչո՞ւ եք այդքան ցանկանում հաղթել կյանքի համար ոչ պետքական մրցույթներում, զզվացնել Ձեր ընկերներին այն աստիճան, որ իրանք Ձեզ ջնջում են:

Բոլորի համար իր երեխան ամենալավն է, ու երեք ավել լայքով ոչինչ չի որոշվի, հավատացեք, եթե Դուք տեղադրում եք նկար, ապա այն հավանած մադիկ դրա կողքով անտարբեր երբեք չեն անցնի:

Հ.Գ. Խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ իրականում ամեն մի լայք հույժ կարևոր գործի համար է արվում:

Հ.Գ. Խնդրում եմ ինձ չդիմել՝

լայքի քոմենթս

լայքի նկարներս

լայքի հղումս

լայքի լայքս խնդրանքներով, ես ինքս, այն ինչ դուր է գալիս, լայքում եմ:

 

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “մի կտոր ԼԱՅՔ մուրացեք”

  1. Sirarpi says:

    Այ սա լայքի արժանի գրառում է :Դ Վերջապես ինչքա՞ն կարելի է ամենուր ու ամեն տեղ խնդրել ու անգամ անհարմարություն պատճառել, թե սա լայքիր, նա լայքիր, երեխայիս լայքիր, որ լայքված երեխա մեծանա…

Leave a Reply

You must be logged in to post a comment.