Մոխիտոյի ծագումը

Մոխիտոն իմ ամենասիրելի կոկտեյլն է, ես ամառը համարյա ամեն օր խմում եմ այն, կարևոր չի ալկոհոլային, թե ոչ: Սիրում եմ սովորական մոխիտո, մի տեսակ չեմ հավանում այլ մրգերի ներկայությունը այս կոկտեյլում: Հիմա եկեք հասկանանք` որտեղ է առաջացել այն և ով է նվիրել մեզ այս հրաշք զովացուցիչ ըմպելիքը:

Մոխիտոյի նախնին համարվում է ծովահեն Դրեյքի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D1%80%D0%B5%D0%B9%D0%BA,_%D0%A4%D1%80%D1%8D%D0%BD%D1%81%D0%B8%D1%81) կողմից ստեղծված Դրաքը, որը ռոմի հետ անանուխի ու լիմոնի խառնուրդն է: Անանուխն ու լիմոնը ռոմին ավելացնում էին, որպեսզի դրանք որոշ չափով մեղմացնեին ռոմի թունդ համը, իսկ ահա կոկտեյլը օգնում էր ծովահենների մոտ այդ ժամանակ տարածված գրիպի բուժմանը:

1862 թվականին Կուբայում բացվում է Bacardi ռոմի արտադրությունը և այդ օրվանից սկսած ծովահենային ավանդական մոխիտոն դառնում է բոլորի սիրելի ըմպելիքը:

 

Մոխիտոյի ներկայիս բաղադրատոմսը հայտնվել է 1930 թվականին, Կուբայի Դեվիլյա հյուրանոցում: Բարմենը, ում անունը անհայտ է, ըմպելիքի մեջ բուրբոնի փախարեն ավելացնում է ռոմ, ինչը շատ է դուր գալիս տեղացիներին և նրանք այն անվանում են Մոխիտո, այսինքն` խոնավ:

Այսօր Մոխիտոն համարվում է Կուբայի խորհրդանիշներից մեկը: Այն ժամանակին շատ է սիրել նաև Հեմենգուեյը, նա նախընտրել է Double Papa երկակի թունդ Մոխիտո:

Մեկ այլ աղբյուրի համաձայն, Մոխիտո բառը ծագում է իսպաներեն Mojito “мужской род” բառից ( կներեք հայերենս չհերիքեց): Այն առաջին անգամ ստեղծել են Կուբա կղզում, իսկ ահա ԱՄՆ այն հայտնի է դարձել 1980 ական թվականներին: Իսկ ահա 20 րդ դարի սկզբին անգլիական Bar 50’s ակումբում այն սկսում են մատուցել խնձորով, որը շուտով մեծ տարածում է ստանում ամբողջ Եվրոպայում:

Իսկ երրորդ աղբյուրում նշվում է, որ այս կոկտեյլի բաղադրատոմսը հորինել են Կուբայի մայրաքաղաք հավանայում Բոգեդիտա դել Մեդիո կոչվող սրճարանում: Հետաքրքիրն այն է, որ 1942 թվականին ստեղծված այս սրճարանը իր նույն ոճում գործում է մինչև օրս:

P.S. Փաստորեն այս կոկտեյլը այնքան մեծ տարածում ունի, որ այն կարող է զարդարել նաև Ձեր եղունգները`

 

 



You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.