Նեկտարին

Վերջին տարիներին իմ ամենասիրելի մրգերի հիթ շքերթում իր պատվավոր տեղն է գրավել Նեկտարինը: Քանի որ ինքը շատ համեղ է ու հիշեցնում է դեղձ, ես իրան էլ ավելի եմ սիրում: Սակայն դեղձի համեմատ այն մի հատ մեծ առավելություն ունի, այն հարթ է: Մրգի այս անվանումը նրան տվել են nekter բառից: Հետաքրքիրն այն է, որ յուրահատուկ փոշոտման հետևանքով սովորական դեղձենին կարող է տալ նեկտարին, նույն էլ և հակառակը, նեկտարինի ծառը` դեղձ: Նեկտարինի տեսակները նման են դեղձին, դրանք լինում են դյուրաանջատվող (խոսակցական` կճպովի) և դժվար անջատվող, գույնը նույնպես ` սպիտակի տոնից մինչև կարմիր ու դեղին:

Նեկտարինի պատմությունը ունի մոտ 5 դարի պատմություն: Նշումներ  դեղձին ու ընկույզին միաժամանակ նման micipersica մրգի մասին կան դեռևս 16-րդ դարում: Իսկ ահա 17-րդ դարում այս հրաշալի մրգի արդեն 6 տեսակ գոյություն ուներ: Մրգի օգտակար հատկություններից նշեմ միայն այն, որ 500 գր նեկտարինի մեջ կա 267 կկալորիա, իսկ իր միկրոէլեմենտներով և վիտամիներով այն կարող է մրցել անգամ նռան հետ: 0.5 կգ նեկտարինը պարունակում է 2.4 մգ երկաթ, 17 մգ կալցիում, 100 մգ ֆոսֆոր, ինպչես նաև Ա, Ե, Դ և Ց վիտամիններ:

Միրգը  հիմնականում ներկրում են Հունաստանից: Վայելեք մրգերից նորեկին ու թող անուշ լինի:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Նեկտարին”

  1. Neo says:

    Վայ ես շատ եմ սիրում *_*

Leave a Reply

You must be logged in to post a comment.