Նոր սերնդի իմ ՀՆԳՅԱԿԸ

Յուրաքանչյուր սերունդ իր պարտքն է համարում բողոքել նոր սերնդից, ու մի լավ ասել` բա մեր ժամանակ սենց էր: Իհարկե, մենք բացառություն չենք, մենք էլ ենք բողոքում, եկող` ավելի փոքր սերնդից: Մենք էլ ենք հաճախ ասում, որ նրանք մեզ նման չեն, որ երկրի ապագան անհուսալի ձեռքերում է, որ սենց գնա, ինչ կլինի…

Միգուցե այս ամենը իր ճշմարտությունն ունի, բայց կան բացառություններ, լավ ու որակով բացառություններ:

Լինելով սոցցանցերի ակտիվ անդամ, հետևելով հայկական բլոգոսֆերային, ես ուզում եմ Ձեզ էլ ծանոթացնել այն մի քանի ակտիվիստների հետ, ովքեր ճիշտ ու տեղին են կերտելու մեր ապագան, քանի որ նրանք այն դպրոցականներն են, ումով կարելի է հպարտանալ: Նրանցից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, սակայն դա կարևոր չի, ես ծանոթ եմ նրանց գրածներին, նրանց հոդվածներին, նրանց մտածելակերպին, նրանց ձգտումներին: Ես հաճախ նրանց հետ խոսում եմ տարբեր թեմաների շուրջ, մեկ մեկ զարմանում, թե իրանց տարիքին համապատասխան ինչքան զարգացած ու հասուն են նրանք: Ես զարմանում եմ, թե ինչքան լավ են գրում հոդվածներ, ինչ ճիշտ խնդիրներ են առաջ քաշում, ինչպես են տեղին օգտագործում ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները, հրաշալի, է երբ համակարգիչը դպրոցականի համար սոսկ օդնոկլասսնիկ մտնելու միջոց չէ: Մի քանիսի մեջ ես ինձ եմ տեսնում, երբ նրանց տարիքին էի, ու ինչքան ուժ ու եռանդ կար մեջս: Ես ուրախ եմ, որ այսօր կան նման աշակերտներ, ովքեր լսում են որակով երաժշտություն, ովքեր հարցնում են քեզ, ինչ գիրք կարդալ, ովքեր քեզ հետ հավասար քննարկում են անում տեղին թեմաների շուրջ, ովքեր հասկանում են, որն է լավ, որը վատը, ովքեր պարզապես տեղ են տալիս,որ հպարտանանք իրենցով: Հուսով եմ Դուք բոլորդ էլ Ձեր շրջապատում ունեք այսպիսի մարդիկ:

Ես ուրախ եմ, որ ծանոթ եմ նոր սերնդի այնպիսի 5 փայլուն ներկայացուցիրների հետ, ինչպիսիք են Ֆուտբոլասեր ու շատ հումորով Գայանե Խաչատրյանը` REAListka-ն

 

ԺՈՂ ընդունվելու մեծ ձգտում ունեցող Թամարա Գրիգորյանը`

ապագա կենսաբան, բլոգեր ու բիթլզասեր Մարիամ Նեո Հակոբյանը` http://mariamneo.blogspot.com/


ապագա լրագրող, բլոգեր ու 60-ականների ֆանատ Սյունե Սևադան` http://sunesevada.blogspot.com

Շատ գիրք սիրող, Փինք Ֆլոյիդի սիրահար ու ամբողջ ամառ Սանկտ Պետերբուրգից մեզ հետ ուղիղ միացումներով կապված Ստելլա Բարսեղյանը`

 

Հավատացեք, նրանք նոր սերունդի այն փայլուն ներկայացուցիչներն են, ումից կարելի է շատ բան սովորել, ումով կարելի է հպարտանալ ու ուրախանալ:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.