Նոր տարի է, նոր տարի, ինչ անկապ է ու բարի

Շուտով կսկսվի ամանորյա եռուզեռը: Ճիշտն ասած, ես Նոր տարին չեմ սիրում, միգուցե դեռ չեմ տեսել այս տոնի հեքիաթային պահը, բայց ինքը իմ համար անիմաստ տոն է: Առաջին հերթին ես նյարդայնանում եմ խանութները սրբող հասարակությունից, երբ մարդիկ կիլոներով ուտելիք են առնում: Էլ չասեմ, որ այդ ամբողջը պետք է սարքել ու դա սարքող կանանց ամանորյա գիշերը մնում է միայն երազել քնելու մասին, դրա որ մասն է ՏՈՆ: Էլ չասեմ տարատեսակ թունավորումների մասին, կամ որ հունվարի տասից բոլորի մոտ սկսում է “դիետա եմ պահում” սինդրոմը:

Նյարդայնանում եմ նրանից, որ մադիկ գալիս են քո տուն ու մի հատ մանդարին ուտում, ու դրա կլեպի պատճառով մի ամբողջ աման կեղտոտում, հա ես դրանցի նեռվայնանում եմ , կամ որ մեկի տանը նոր սալաթ են տեսնում ու ասում են` վայ ռեցեպտը կտաս մյուս Նոր տարուն սարքեմ: Կամ որ գնում ես մեկի տուն, մսով բլինչիկ կա սեղանին, ասում են սա մեր ավանդական ուտեստներից է, ոնց կարող է դա լինի ձերը, եթե բոլորի տանը նույն մսով բլինչիկից կա, կամ որ ընկերներով հավաքվում եք, մեկ էլ տնից զանգում են ու ասում` եսիմ ով է եկել, արի տուն, կամ որ տան երեխեքը ասում են` եկեք այս տարի դեսերտի սեղան անենք, մաման ու պապան ասում են` չէ ոնց տենց, ամոթ է, ու ամսի մեկին էտ նույն մաման ու պապան ասում են` վերջ մյուս տարի դեսերտ ենք մենակ անելու:

Կամ որ Նոր տարին ոնց որ սեպտեմբերի մեկը լինի, բոլորը նոր շորեր են հագնում: Ու մեկա Նոր տարուն մենք սպասում ենք որոշ ֆիլմեր անպայման, թեկուզ 25-երորդ անգամ վերանայելու համար: Ու մեկ էլ զզվում եմ, որ մեկի տուն գնում ես կոնֆտների տուփ առած, հին հումոր են անում, ասում են` վայ էս ձեզ են բերել, դու մեզ, ուզում ես ֆռաս ու բացատրես, որ հատուկ իրանց համար ես առել:

Կամ էլ որ Նոր տարուն բոլորը հիշում են ու գնում են իրենց այն բարեկամների տուն, ում տանը իրանք լինում են միայն հենց Նոր տարուն:

Բա սրա ինչը սիրես…

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.