Նրանք գտան իրենց սերը Արմենիքսում

Այս անգամ “Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրերն են լրագրող (www.trends.am, www.travelnews.am, www.autoweek.am ) Սիրարփի Թելիմյանն ու նրա ապագա ամուսնին Արամայիս Մաթևոսյանը, որոնց սերը սկիզբ է առել Հայկական առաջին միկրոբլոգային համակարգում՝ Արմենիքսում:

1. -Ինչպե՞ս կամ ումի՞ց իմացաք Արմենիքսի մասին և ե՞րբ գրանցվեցիք:

Արամայիս

Արամայիսի ավատարը Արմենիքսում

-Ես իմացա իմ հորեղբորս տղայից` Տիգրանից (Արմենիքսում` ԴԻԱԲԼՈ):  Նա ինձ մի քանի անգամ պատմել էր Արմենիքսում անցկացրած իր հաճելի և  oգտակար ժամանակի մասին, իսկ այդ օրը ինձ խնդրեց գրանցվել, որ միանաjի ինչ-որ բանավեճերի:

Սիրարփի

Սիրարփիի ավատարը Արմենիքսում

-Արմենիքսում գրանցվել եմ աշխատանքիս համար, նյութերս էի տարածում: Սկզբում լուրջ պարտականության պես մտնում էի, տարածում ու դուրս գալիս: Միայն որոշ ժամանակ անց սկսեցի հետևել հոսքին ու աշխատանքից դուրս գրառումներ անել:

2. – Առաջինն ո՞վ նկատեց, որ Արմենիքս մտնում է ոչ միայն գրառումներ անելու համար, այլ նաև կա մեկը, ում համար:

Արամայիս

-Որքանով որ ես եմ տեղյակ, Սիրարփին… ամեն դեպքում նա է ինձ այդպես ասել :

Սիրարփի

– Քանի որ շատերին չէի ճանաչում Արմենիքսում ու միայն իրեն էի ինչ-որ չափով ծանոթ, երբեք էլ չեմ թաքցրել, որ մտնում էի Արմենիքս ու սկսում փնտրել Antivirus-ին:

3. – Ի՞նչը գրավեց Ձեզ մեկդ մյուսի մեջ նկարնե՞րը, թե գրառումնե՞րը:

Արամայիս

-Սկզբում ես կասեի ոչ նա, ոչ էլ նա…Առաջին հերթին մեզ գրավեց մեր երկուսի կարելի է ասել ընդհանուր երաժշտական ճաշակը, որն էլ առաջին շփման պատճառը դարձավ Արմենիքսում:

Սիրարփի

-Նախ երաժշտական ճաշակը:  Մինչ այդ չէի հանդիպել մեկին, որ իմ պես սիրում է իսպանական երաժշտություն ու հատկապես Նինա Պաստորիին, Սանզին, Բիսբոլին ու մյուսներին:

4. – Նույն ժամի՞ն էիք մտնում Արմենիքս, թե տարբեր ժամերի ու կարդում մեկդ մյուսի գրառումները:

Արամայիս

-Ժամերին ուշադրություն քիչ էինք դարձնում, սկզբի շրջանում լրիվ պատահական էինք մտնում, հետո երբ հետաքրքիր գրառումներ էին լինում, հեռախոսով մեկս մյուսին արագ տեղեկացնում էինք, որ միանայինք «զվարճանքին»:

Սիրարփի

-Նույն: Նույնիսկ նման գրառում արեց արմենիքսցիներից մեկը: Եթե չեմ սխալվում  Tamik-ը կամ Realistka-ն գրել էր` Սիրարփին ու Antivirus-ը ոնց որ նվագախումբ լինեն, իրար հետ են գալիս Արմենիքս: Ու դա այն ժամանակ, երբ ոչինչ դեռ չկար: Ես սիրում էի կարդալ իր գրառումները, մեկնաբանությունները: Այդպես ավելի լավ էի ճանաչում իրեն:

5. – Ես հիշում եմ, որ Արմոյի գրառումները շատ հումորային էին, իսկ Սիրարփիինը ավելի լուրջ, լրագրողական, իրականում էլ եք տարբե՞ր:

Սիրարփին աշխատանքից դուրս լավ էլ հումորն է անում

Արամայիս

– Չէ, իրականում,  #չկատենցբան ))) …Սիրարփին աշխատանքից դուրս լավել հումորներ է  անում:

Սիրարփի

– Ավելի շուտ ոչ, քան այո: Իհարկե կան որոշ տարբերություններ, հակասություններ, բայց ընդհանուր բաները ավելի շատ են: Օրինակ, որ հարսանիք ենք գնում երկուսս էլ հանդիսավոր պահերին ամաչում ենք հարսի ու փեսայի փոխարեն:

6. -Ինչպե՞ս որոշեցիք հանդիպել և ինչպե՞ս հնչեց առաջարկը:

Արամայիս

– Առաջարկեցի բնականաբար ես, դե, իհարկե, Սիրարփին էլ մի քիչ իրեն ծանրացրեց, բայց չմերժեց… Հարցիս մոտավորապես պատասխանեց այսպես.« Ամսի 23-ին գալու եմ Երևան, եթե  էդ օրը քեզ հարմար է, կարող ենք հանդիպել :Դ»:

Սիրարփի

-Հանդիպելու առաջարկը հնչեց կատականման, հետո շատ հանգիստ պայմանավորվեցինք ու հանդիպեցինք: Չենք բարդացրել ու երկարացրել այդ պահը; Բայց և պարտավորվածություն չենք համարել: Ուղղակի հանդիպել ենք ու վերջ:

7. – Ինչքա՞ն ժամանակում էիք պատրաստվում առաջին հանդիպմանը:

Արամայիս

– Մոտ երկու ժամում :Դ Անկեղծ ասած, ամոթից կարմրելով եմ ասում, բայց ես գրեթե միշտ ուշացել եմ հանդիպումներից, բայց ազնիվ խոսք միշտ էլ պատահական է  ստացվել, անգամ երբ մտածված երկու ժամ շուտ եմ դուրս եկել տանից:

Սիրարփի

– Շատ կարճ: Զանգահարեցինք, պայմանավորվեցինք ու դուրս եկանք տանից: Բայց երևի ինքը ինձնից շատ է  պատրաստվել, որովհետև մինչև հիմա էլ այդպես է: Ես ավելի արագաշարժ եմ այդ առումով:

8. – Ի՞նչ զվարճալի դեպք կհիշեք հենց առաջին հանդիպումից:

Արամայիս

– Հենց առաջին հանդիպմանը եղան մի քանի զվարճալի դեպքեր, բայց կառանձնացնեմ սրճարանում կատարված դեպքը, որտեղ Սիրարփիի պատվիրված ձմերուկի հյութի փոխարեն բերեցին առնվազն երեք բաժին ձմերուկ, իսկ ինձ մասուրի հյութի փոխարեն, եթե չեմ սխալվում, նռան հյութ:

Սիրարփի

– Առաջին հանդիպումը, եթե մի բառով նկարագրեմ, կասեմ` խաղաղ: Բայց, իհարկե, զվարճալի դեպքերից չէինք խուսափի: Երկար զբոսանքից հետո նստել էինք սրճարանում: Ասեցի` մենյուում տվել են ձմերուկի հյութ, ուզում ես պատվիրեմ,բայց հաստատ չեն ունենա: Պատվիրեցի ես ձմերուկի հյութ, ինքը մասուրի: Մի քանի րոպեից եկավ մատուցողուհին ու բերեց պատվերը` մեկ սկուտեղ ձմերուկ և հաղարջի հյութ:  Ստիպված կերանք այդ սառը ձմերուկը:

9. –  Արդյոք հանդիպումից հետո շարունակում էիք շփումները Արմենիքսում, թե այլ միջոցներ կային:

Արամայիս

-Դե կապի բոլոր հնարավոր միջոցներով սկսել էինք շփվել` իհարկե չմոռանալով և չդավաճանելով Արմենիքսը մինչև նրա «խափանվելը»:

Սիրարփի

– Շարունակում էինք: Ու մինչև հիմա էլ հաճույքով կարդում ենք այդ գրառումները: Իհարկե մյուս միջոցներն էլ  հայտնվեցին` facebook, զանգ, skype:

10. – Ե՞րբ հասկացաք, որ ձեր ինտերնետային հանդիպում ճակատագրական էր ու պետք էր անցնել լուրջ քայլերի:

Արամայիս

– 2-րդ հանդիպումից հետո:

Սիրարփի

– Ամեն ինչ սահուն կերպով հասավ նրան, ինչ այսօր ունենք: Երբեք կտրուկ որոշումներ չենք կայացրել:

11. – Պատմեք ինչպե՞ս ծանոթացաք մեկդ մյուսի ընտանքիների հետ, ես գիտեմ, դա շաատ հուզիչ պահ է:

Արամայիս

– Պահոոոոոոո… Կյանքումս երևի առաջին անգամ եմ այդքան ամաչել: Այդ առումով մի  անգամ Սիրարփիին էլ եմ պատմել, որ իրենց տան դուռը թակելուց հետո ամոթից մի պահ գետինը մտա, նոր իրենց տուն: Դե հետո ներս մտնելուց, բարևել-ծանոթանալուց հետո արդեն ընկա հունի մեջ ու…

Սիրարփի

– Առաջինը Արամայիսը եկավ մեր տուն, որպեսզի  ծանոթանար: Գալուց մի օր առաջ պատկերացրել ու կատակել էինք այդ թեմայով:  Երբ եկավ մեր տուն ամառ էր ու շոգ: Նստեցինք ու Արամայիսը ասեց. «Մի բաժակ ջուր կբերե՞ս»: Բոլորս սկսեցինք ծիծաղել: Ասեց. «Չէէէ, դրա համար չեմ ասում, ուղղակի ծարավ եմ»: Իսկ երբ ես գնացի իրենց տուն, երևի վրեժ էր հանում, անընդհատ ասում էր. «Մի հուզվիր, մի հուզվիր»: Մեր ընտանիքները նման են իրենց պարզությամբ, մտածելակերպով, այդ պատճառով շատ հեշտ էր շփումն ու ինտեգրվումը:

12. – Արդյոք հե՞շտ է շփվել ատամնաբույժին  ու լրագրողին:

Արամայիս

– Առհասարակ ատամնաբույժին հեշտ է շփվել բոլորի հետ: Կարծում եմ` չկա տենց ուրիշ որևէ  մասնագիտություն, որ առանձնացնեմ հեշտ շփվելու առումով:

Սիրարփի

Փառք Աստծո, իր ծառայություններից մեկ անգամ եմ օգտվել

– Սկզբում ոչ մի կերպ չէի պատկերացնում իրեն աշխատելիս: Նույնիսկ խնդրում էի սկայպը միացրած թողնել, որ նայեմ աշխատանքը: Իսկ հիմա սովորական է դարձել: Փառք Աստծո, իր ծառայություններից մեկ անգամ եմ օգտվել:

13. – Ինչքա՞ն հաճախ եք այժմ մտնում Արմենիքս:

Արամայիս

Ցավոք, հիմա հազվադեպ եմ մտնում Արմենիքս , դե  մեզ` արմենիքսցիներիս հայտնի տեխնիկական խնդիրների պատճառով:

Սիրարփի

Առաջվա ակտիվությունը, ցավոք, չկա: Բայց հաճախ մտնում ենք ու կարդում նախկին գրառումները: Շատ շնորհակալ ու պարտական ենք Արմենիքսին ու նրա ստեղծողներին: Միշտ հպարտորեն նշում ենք, որ համացանցով ենք ծանոթացել ու ոչ շաբլոն տարբերակով` Արմենիքսով:

14. – Դուք չեք թաքցնում շատերի պես, որ ծանոթացել եք ինտերնետով, արդյոք ձեր ծնողներին հե՞շտ էր դա ընդունել:

Արամայիս

– Ոչ, չենք թաքցնում, բնականաբար, ճիշտ հակառակը, մենք հպարտանում ենք, որ համացանցի մակարդակով մեր ծանոթությունը կայացել է շատ ավելի լուրջ, քան կարելի էր պատկերացնել:

Սիրարփի

– Այո: Երկուսիս ընտանիքն էլ դրական է նայում այդ երևույթին ու երբևէ խնդիր կամ անվստահություն չի եղել ծանոթության այդ միջոցի հետ կապված:

15. – Արմենիքսում բոլորը ազատ ու ընկերական շփվում էին միմյանց հետ, խանդի տեսարաններ չէի՞ն լինում ձեր մոտ:

Արամայիս

– Բնականաբար որքան էլ որ չէինք ցույց տալիս, բայց երբեմն լինում էր խանդի զգացողություն,  բայց մեր փոխադարձ վստահությունն ու սերը և արմենիքսցիների ընտանեկան մթնոլորտը ծածկում էր այն:

Սիրարփի

-Չէ, չի եղել: Ավելին, եղել են դեպքեր, որ ես իրեն ասել եմ, նկատել ես, որ X աղջիկը քո հանդեպ անտարբեր չէ ու ինձ վատ եմ զգացել, որ այդ աղջկան ակամա նեղացրել ենք մեր սիրառատ գրառումներով:

16. – Նշանդրեքն արդեն անցյալում է, շուտով հարսանիքն է, ինչ որ մի բան հարսանիքում հիշեցնելո՞ւ է Արմենիքսը:

Արամայիս

– Մենք միշտ հիշում ենք Արմենիքսին, հաճախ երջանիկ դեմքով, սրտի թռթիռով կարդում ենք մեր նախկին գրառումները և վերապրում մեր  հեքիաթային անցյալը:

Հարսանիքի հետ կապված շաաատ մտքեր կան: Անընդհատ նոր ու հետաքրքիր բան ենք մտածում: Դեռ չգիտենք ինչ կլինի, բայց նվազագույնը Արմենիքսի կենացը կխմենք:

 

Եվ վերջում բլից հարցերի միջոցով փարձել եմ պարզել, որքան լավ են իրար ճանաչում Սիրարփին ու Արամայիսը:

Բլից հարցեր

ա.Ո՞րն է նրա սիրած ֆիլմը:

Արամայիս

«Երկնքի մակերևույթից երեք մետր վեր», իրականում՝  հիմնականում մելոդրամաներ՝  Նահանջ տարին, Պլան Բ, Երկնքի մակերևույթից երեք մետր վեր:

Սիրարփի

Շատ են: Ինքը օրական նվազագույնը  մի ֆիլմ նայում է ու շատ են սիրելի ֆիլմերը: Վերջինը “Секрет” ֆիլմն է, որը շատ է հավանել: Իրականում` Կանաչ արահետ:

բ.Ամենաթույլ կողմը՝

Արամայիս

Ես, իրականում՝ Սիրարփին

Սիրարփի

Մեր սերը, իրականում՝  Քնելը :Դ, հարազատ մարդիկ

գ.Սիրելի ուտելիքը՝

Արամայիս

Զու-Զու չիփս-ձողիկ, իրականում՝ Կծու, թթու, աղի ամեն ինչ :

Սիրարփի

Սպաս, իրականում՝  Ամառային տոլմա և Սպաս:

դ. Քանի՞ երեխա է ցանկանում ունենալ

Արամայիս

Ամենաքիչը 3 երեխա` 2 տղա, 1 աղջիկ, իրականում՝  3:

Սիրարփի

3, իրականում՝ 3:

ե.Սրճարանում անպայման ի՞նչ է պատվիրում:

ո՞ւր է մասուրի հյութը կամ թեյը

Արամայիս

Թեյ  կամ հյութ, իրականում՝ թեյ: 

Սիրարփի

Մասուրի հյութ, իրականում՝ թեյ կամ մասուրի հյութ:

զ.Ինչի՞ց է նյարդայնանում

Արամայիս

Ինչն իրեն մի փոքր անգամ նյարդայնանալու առիթ է տալիս, իրականում՝ մարդկային որոշ տեսակներից, կեղծիքից, ձևականություններից

Սիրարփի

իմ` ինձ թերագնահատող կատակներից , իրականում՝ սպասելուց:

է.Որտե՞ղ կցանկանար անց կացնել մեղրամիսը:

Արամայիս

Իսպանիայում, իրականում՝  Իսպանիայում:

Սիրարփի

Շատ տեղերում: Սկսած Արևմտյան Հայաստանից մինչև Իսպանիա, իրականում՝  Դիլիջանում (էս երևի իմ պատվին:Դ )

ը.Երազանքների քաղաքը

Արամայիս

Քանի որ սիրում է Իսպանիան, երևի իսպանական քաղաքները, իրականում՝  իսպանական քաղաքները, մեգապոլիսները կցանկանայի տեսնել, բայց ապրելու համար` միայն Հայաստանը:

Սիրարփի

Երուսաղեմ, իրականում՝ Երուսաղեմ:

թ.Սիրած սպորտաձևը

Արամայիս

Չի սիրում սպորտ, մաքսիմում` գեղասահք, իրականում՝  չունի: 

Սիրարփի

ֆուտբոլ, շախմատ, իրականում՝  ֆուտբոլ, շախմատ:

ժ.Ի՞նչ է գնում խանութում առաջին հերթին

Արամայիս

Ինչ որ բան ինձ համար :Դ, իրականում՝  նվերներ մոտիկ մարդկանց համար:

Սիրարփի

Նայած որ խանութից: Մթերայինից` մածուն կամ ըմպելի յոգուրտ, իրականում՝ հաց:

Ի.Ի՞նչ է սիրում անել ամենից շատ:

Արամայիս

Մազերը կոս անել գլխին, իրականում՝  գիշերը հեռախոսով խոսել Արամայիսի հետ :

Սիրարփի

Ինտերնետում շախմատ խաղալ, իրականում՝  կինո դիտել կամ արշավել:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Նրանք գտան իրենց սերը Արմենիքսում”

  1. Շարմաղ says:

    շատ լավն էր :) սիրում եմ Արաքսին, Ձեզ ու Արմենիքսը)))

Leave a Reply

You must be logged in to post a comment.