Օպերայի ուրվականը

Երեկ Ռուսաստանի Առաջին ալիքը մեկնարկեց նոր, օրիգինալ ու իսկապես հրաշալի  պրոյեկտ` Призрак  оперы (Օպերայի ուրվականը, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.1tv.ru/sprojects_edition/si5836/fi10271):

Պրոյեկտի ընթացում ռուսական էստրադայի հայտնի աստղերը`Թամարա Գվերցիտիլին, Լև Լեշենկոն, Դիմա Բիլանը, Սերգեյ  Լազարևը, Անի Լորակը, Պալինա Գագարինան, Ֆիլիպ Կիրկորովը, երգելու են դասական ոճում: Իսկ նրանց ելույթները գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին` օպերային կատարողներ Լյուբով Կազարնովսկայան և Զուրաբ Սոտկիլավան, և Ռուսաստանի Հեռուստատեսության Ակադեմիայի նախագահ Միխայիլ Շվիդկոյը:

Երեկ` առաջին ծրագրում, նրանք ներկայացրեցին հատվածներ աշխարհահռչակ օպերաներից:  Հաղորդմանը մասնակցող էստրադային երգիչները հավանաբար ցանկանում են ապացուցել, որ իրենք իսկապես ունեն երաժշտական հրաշալի տվյալներ: Բայց սա էական չէ: Կոնկրետ ես հաճույք ստացա ևս մեկ անգամ լսելով դասական գոհարները: Իսկապես ողջունելի քայլ է այն, որ այսօրվա սերիալալխեղդ եթերում կարելի է նայել ու լսել նման որակի հաղորդում: Չնայած սա շոու է, բայց եթե նման հաղորդման հեռուստալսարանից գոնե մի քանի հոգի որոշեն այցելել դասական երաժշտության համերգի կամ լսել օպերա կամ գոնե կարդալ դրա մասին ու ձևավորել նոր երաժշտական ճաշակ, ապա կարծում եմ արդեն իսկ մեծ տեղաշարժ կլինի:

Ես անձամբ երեկվա ելույթներից հավանել եմ միայն Սերգեյ Լազարևի ելությը, անկեղծ մնացածը այնքան էլ հաջող չէր, սակայն ամեն ինչ նոր է ու հուսով եմ նրանք մեզ դեռ կզարմացնեն:

P.S.: Քանի որ հայկական հեռուստաընկերությունները սիրում են կրկնել այն, ինչ արվում է Ռուսաստանում, ու եթե այս հաղորդումը շուտով ունենա իր հայկական տարբերակը, ապա սա կդառնա միակ ՔՍԵՐՈՔՍԸ, որը ողջունելի կլինի:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.