Ո՞վ ի վերջո կփոխի մեր կրթական համակարգը

Եթե ես ունենայի չնչին հնարավորություն ինչ որ կերպ փոխել ՀՀ կրթական համակարգը, ապա այն չէի բաց թողնի: Միգուցե ես սխալ եմ կարծում, բայց դե ինձ թվում է սկսած դպրոցից մենք շատ ժամանակ ենք ծախսում այն առարկաների վրա, որ մեզ երբեք պետք չեն գալիս ու մենք երբեք այդ գիտելիքները չենք օգտագործում, փոխարենը մեզ դպրոցում չեն սովորացնում այն, ինչի կարիքը ունենում են բոլորը: Հիմա ավելի մանրամասն:
Օրինակ, կան առարկաներ դպրոցում, որոնց վրա մենք ծախսում ենք  երեք տարի ու այդ առարկաների` երկու տարվա ընթացքում ստացած գիտելիքները մենք երբեք չենք օգտագործում, օրինակ` կենասաբանությունը կամ աշխարհագրությունը: Ջուր ծեծոցի պահը եթե հանենք, ապա մենք երկու կամ թեկուզ մեկ տարում կարող ենք սովորել կենսաբանություն, աշխարհագրություն կամ ֆիզիկա: Հիմա կասեք ընդհանուր զարգացվածության համար պետք է:

Բայց արդյոք այդ զարգացվածության համար ավելի կարևոր չի իմանալ դասական երաժշտության գլուխգործոցների ստեղծման պատմությունը, հասկանալ արվեստի ճյուղերի ստեղծման պատմությունը, արդյոք ավելի կարևոր չէ իմանալ Լուվրի ստեղծման կամ Մատենադարանի կառուցման պատմությունը, քան եսիմ ինչ ծաղիկի փոշոտման մասին կամ եսիմ ինչ օրենքի մասին, որ կոնկրետ մասնագետներից բացի ոչ մեկ երբեք կյանքում դա չի կիրառելու: Բայց մարդ ինչ մասնագիտություն էլ ձեռք բերի, նրան պետք կգա գիտելիքներ արվեստի, հոգեբանության, դասական երաժշտության բնագավառում: Արդյոք չի կարելի դպրոցում որոշ առարկաների տեսության հաշվին մտցնել պրատիկ հոգեբանություն, կամ տարրական էթիկայի կանոներ առարկաները, կամ ինչու մեր դպրոցներում չկան առարկաներ, որոնք մեզ կսովորացնեն սիրել կյանքը,աշխարհը, շրջապատը, արդյոք դա ավելի կարևոր չի մեծ կյանք գնալուց առաջ:


ԲՈՒՀ-երում այս երևույթը ավելի ցայտուն է: Բոլոր ուսանողներն էլ կգտնեն առնվազն մեկ առարկա, որը իրենց կրթական համակարգում անիմաստ է եղել: Ես սովորել եմ “Ինֆորմացիոն համակարգեր” բաժնում, անցել եմ ԲԱԶՄԱԹԻՎ անիմաստ առարկաներ, որոնք անգամ այսօր ծրագրավորող աշխատող կուսրընկերներս չեն կիրառում, դրա փոխարեն ինչքան լավ առարկաներ կարելի է դասավանդել, ինչքան հրաշալի պրակտիկ դասընթացներ կարելի է մտցնել կրթական համակարգ: Հաճախ բուհերում դասավանդվող առարկաների կիրառության մասին անտեղյակ են նաև իրենք` դասախոսները, ում է պետք բազմատեսակ մաթեմատիկական առարակները, եթե կարելի է դրանք հավաքել մի քանիսում, մենք, օրինակ, մի հատ առարկա էինք անցնում, որը ստանդարտների մասին է, եթե հարցնեք ինչ ես հիշում այդ առարկայից, ես մենակ մի բառ կհիշեմ`ISO 9001, այն էլ հեռուստատեսությամբ էի մինչ այդ լսել, ու մենք այդ առարկայի վրա կորցրել ենք ՎԵՑ ամիս, ու այ տենց մի քանի անիմաստ առարկաների վրա մենք կորցնում ենք ՏԱՐԻՆԵՐ: Ու վատն այն է, որ անցել է 5 տարի, բայց ես համզոված եմ , որ նման ԱՆԻՄԱՍՏ առարկաներ այսօր շատ կան բուհերում, որոնք ոչինչ չեն տալիս, բայց խլում են ժամանակ:
Արդյոք մեր Կրթության նախարությունը տեղյակ չէ դրա մասին, արդյոք ոչ մեկ չի ուզում մտածել այն մասին, որ մեր կրթական համակարգը ոչ թե պետք է զինել տարատեսակ համակարգիչներով կամ եսիմ ինչերով , այլ նախ և առաջ պետք է լիովին վերախոփել:
Իսկ Դուք ինչ կարծիքի եք?


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Ո՞վ ի վերջո կփոխի մեր կրթական համակարգը”

  1. L... S... says:

    AR JAN MER MOT TENC ANPOXARINELI ARARKANER DASAVANDOX MASNAGETNER EL HASTAT QICH KAN U DJVAR ET LAV CANKUTYUND ARAJIKA TARINERIN IRAKANAN, ISK INCH VERABERVUM E INSTITUTIN ES CHEM EL SOVOREL EN ARARKANER@ VORN INC HAMAR ANIMAST E EXEL SUT GNAHATAKANI HAMAR NERVERS CHEM PCHACREL