Պահերը

Մենք միասին անց ենք կացնում օրեր, ամիսներ, տարիներ, բայց որոշ ժամանակ անց մենք հիշում ենք միայն պահեր, դրվագներ, ժամեր կամ րոպեներ դարձած պահեր, որոնք դրոշմվում են մեր հիշողության մեջ:

Ու մենք մեր կյանքի հաջորդ տարին մեզ հետ տանում ենք հենց այդ պահերը՝ ծնողների, ընկերուհիների, մտերիմներին ու սիրախ էակի հետ անցկացրած պահերը: Ու ամեն անգամ այդ բարի ժպիտ առաջացնող պահերի քանակը մեծանում է, մի դրվագը մյուսին փոխարինում է, ու մեկն իր կարևորության հիշողությանդ մեջ ավելի վառ դիրքերում է հայտնվում, իսկ էն մյուսը, հիշում ես շատ հանկարծակի, անսպասելի մի երգ լսելիս կամ ֆիլմ դիտելիս:

Ու ես հիմա, կյանքիս այս կարևոր փուլում անգամ ես աշխատում եմ իմ պահերի ու դրվագների պահոցը ավելի մեծացնել, իմ կյանքի սիրուն ու հիշվող րոպեներն ու ժամերը շատացնել…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.