Անձնագիրն ու դրա տարատեսակները

Երբ մեծանում ես, ու դառնում ես արդնե ՄԵԾԻԿ, դու անպայման ունենում ես անձը հաստատող փաստթաթուղթ: Ու չնայած համարյա թե բոլորը չեն հավանում իրենց Անձնագրի նկարը, բայց միևնույն է դու այն ունես: Ես կոնկրետ հիմա ունեմ 3 անձնագիր` հայկական , ռուսական ներքին և ռուսական արտաքին: Քանի որ ես դեռ 3 տարի ՀՀ քաղաքացի եմ, կարող եմ այն օգտագործել:Ու, ի տարբերություն շատերի, իմ անձնագրերի նկարները շատ եմ հավանում: 

 

Պասպորտ բառը առաջացել է ֆրանսերեն passeport, իտալերեն passaporto –  “նավահանգստի ժամանման թույլտվություն” բառից:  Անձնագրի մասին առաջին անգամ նշվել է Աստվածաշնչում մթա 443 թվականին: Իսլամական աշխարհում որպես անձնագիր ծառայում էր հատուկ հարկերի վճարման չեկը: Անձնագրերը լինում ենք մի քանի տեսակ.

1. Սովորական կամ զբոսաշրջային անձնագիր: Այն տրվում է սովորական քաղաքացիներին, ովքեր մի երկրից մյուսն են գնում:

2. Ծառայողական կամ պաշտոնական անձնագիր: Այն տրվում է այն քաղաքացիներին, ովքեր չեն ցանկանում ունենալ դիվանագիտական անձեռնմխելիություն:

3. Դիվանագիտական անձնագիր: Այն տրվում է դիվանագետներին, հյուպատոսներին և նրանց ընտանիքի անդամներին:

4. Ժամանակավոր կամ “վթարային” անձնագիր: Այն տրվում է հիմնական անձնագրի կորուստի դեպքում:

5. Խմբակային անձնագիր: Այն տրվում է կոնկրետ որևէ խմբին, օրինակ, ճանապարհորդող աշակերտներին:

6. Ընտանեկան անձնագիր: Այն տրվում է ճանապարհորդողի ընտանիքի անդամներին:

7. Laissez-passer ` Անցումային անձնագիր: Այն ազգային անձնագիր չէ, սակայն անձնագրի ֆունկցիա է կատարում, տրվում է միջազգային կազմակերպությունների կողմից իրենց աշխատողներին:

8. Alien’s passport` օտարերկրացու անձնագիր: Այն տրվում է երկրի ոչ քաղաքացիներին, նման անձնագրեր կան Լատվիայում, Դանիայում, Էստոնիայու:

9. Ներքին անձնագիր – այն երկրի ներսում իմիգրացիայի հսկողության համար է: Հիմանակում օգտագործվում է մեծ տարածքներ ունեցող երկրներում, օրինակ` Ռուսաստանում:

10. Կամուֆլյաժային անձնագիր: Այն տրվում է ժամանակին գոյություն ունեցող երկրների քաղաքացիներին, կամ ընդհնարապես գոյություն չունեցող երկրների քաղաքացիներին:
Դրա տարատեսակ է հանդիսանում Ֆանտաստիկ անձնագիրը: Այն տրվում է իրականում գոյություն ունեցող ոչ պետական կազմակերպությունների կողմից: Երբեմն կրում է կատակային բնույթ:

Այժմ ներկայացնում եմ 70-ից ավել երկրների քաղաքացիների անձնագրերի նմուշներ: Հիմնականում գերակշռում է կարմիր գույնը, այնուհետև կանաչն ու կապույտը, սակայն կարելի է հանդիպել նաև սև գույնի անձնագիր: Անկեղծ ասեմ, չէի ցանկանա ունենալ Սև ԱՆՁՆԱԳԻՐ:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.