Հայկական հեռուստաընկերության ՊԼԵՉԻԿՈՎ լրագրողը

Նոր հայկական հեռուստաընկերություններից մեկով լուրեր էի դիտում: Ուղիղ կապով եթերին միացավ լրագրողը, որը այդ պահին գտնվում էր Երևանի «Էլեկտրոն» գործարանում, որտեղ այսօր տեղի է ունեցել պայթյուն: Եթերին միացած լրագրող աղջիկը բառիս բուն իմաստով ՊԼԵՉԻԿՈՎ ՄԱՅԿԱ էր հագել, որը, հավանաբար, կամ հագնում են տանը, կամ ամռանը զբոսնելիս, կամ էլ լողափին: Նշեմ, որ լուրերը հեռարձակվում էին երեկոյան ժամը 18-00, իսկ ահա պայթյունը տեղի էր ունեցել 14:48-ին, ու եթե ենթադրենք, որ պայթյունի վայր մեկնած լրագրողը արագ արագ հասել էր դեպքի վայր, ապա եթեր դուրս գալու ու տեղի ունեցածի մինջև անցած ժամանակահատվածում հաստատ նա ուներ մոտ ԵՐԵՔ ժամ, որի ընթացքում հնարավոր էր գտնել, որևէ միջոց՝հագնվելու եթերին ավելի համապատասխան: Եկեք չմոռանանք, որ գոյություն ունի որոշակի էթիկա, և հեռուստաընկերությունը եթերից ապագա լրագրողների մի մեծ բանակ է դաստիարակում:

Սակայն ուղիղ միացման ամենահետաքրքիր պահն այն էր, որ այդ նույն լրագրողը անդրադառնալով գործարանին կից գտնվող շենքի բնակիչներին, ասաց՝ մարդիկ վախից ԴՈՒՐՍ ԷԻՆ ԹԱՓԵԼ իրենց տներից, հարց է առաջանում, արդյոք այդ նույն լրագորղը չէր կարող այդ բառը փոխարինել մեկ ուրիշով, կամ ավելի գեղեցիկ բառ գտնել իր լրագրողական բառապաշարում, հատկապես, երբ տեքստը ամբողջությամբ գրված էր նրա ձեռքին գտնվող թղթի վրա:

 

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.