Փոռիկավոր ամառ

Այո, եկել է ամառը ու այն արդեն երկրորդ տարին է` փոռիկավոր է: Ամեն տարի ստանդարտ հագուստների ու գույների շարան է նկատվում փողոցներում: Վերջին երկու տարիներին իրենց պատվավոր տեղն են գրավել ՓՈռիկները` երկար և կարճ կիսաշրջազգեստների, շրջազգեստների վրա:

Ու իրենց բազմազանությամբ նրանց հետ կռվի դաշտ են դուրս գալիս միայն երկար սարաֆանչիկները: Ահա այս երկու թույն մոդայիկ Գուչիական Լուիվիտոնները կախված են մեր քաղաքի շուկաների բոլոր տաղավարներում: Ու ռուս աղջիկները փողոց են դուրս գալիս այդ ընտրագույնս փոռիկաշատ հագուստներով ու չեն մոռանում դրանք համեմել գործած ամառային սապոգներով:

Ու աչքերդ մի սարաֆանչիկից մյուսն է վազում, ուզում ես հասկանալ, կամ դու ես այլմոլորակային, որ պահարանում գոնե մի փոռիկ չունես, կամ սրանք վերջին անգամ մտվ են նայել երկու տարի առաջ, որտեղ մի հաղորդավարուհի փոռիկացվել էր: Փոռիկացված աչքերս նետում եմ ինտերնետ, ոնց որ թե Հայաստանում էլ կան փոռիկավորուհիներ ու նույն սառաֆանչիկատիրուհիներ: Կներեք, Դուք նկատել եք, որ հագնում եք այն, ինչ քաղաքի կեսը??? ու դա Ձեզ դուր է գալիս?


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Փոռիկավոր ամառ”

  1. Smile says:

    ոնննննց չեեմ սիրուււմ սաղ իրար նման են հագնվում ://// բա որ ընկերուհիները նույյյն շորերով են ման գալիս աաաա, գոնե տարբեր գույների գնեք այ մարդ …. կաշմառ об индивидуальности нету и речи …

    • arakso says:

      հաաա, ես նույնիսկ չեսմ սիրում, երբ քույրիկներ են նույն հագուստը իրար հետ հագնում Վիկ, ուժասաա