Portable soft կամ Շարժական ծրագիր

 

Շատ հաճախ համակարգչային տարբեր ծրագրերից, հատկապես ոչ արտոնագրված, ակտիվ օգտվողները բախվում են ծրագրի համար  նոր կոդ գտնելու խնդրի հետ: Ու չգիտես` ինչու, այս խնդիրը առաջանում է հենց այն ժամանակ, երբ քեզ շտապ հարկավոր է աշխատել այդ ծրագրի հետ: Առաջարկում եմ “արագ, քիչ տեղ զբաղեցնող,միշտ ձեռքի տակ” լուծում` Portable soft կամ հայերեն ասած` Շարժական ծրագիր:

Ինչ է իրենից ներկայացնում Portable soft-ը: Այն սովորական ծրագրի ավելի կոմպակտ տարբերակն է, որից օգտվելու համար այն պետք չի տեղադրել համակարգչի մեջ: Օրինակ, Adobe Photoshop-ից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ինտերնետից քաշել ծրագրի Portable տարբերակը, որը իրենից ներկայացնում է .exe ֆայլ: Ու աշխատացնել հենց այդ ֆայլը:

Հիմա  Portable ծրագրերի արդյունավետության մասին`

1. Հայաստանի ինտերնետի պայմաններում այն շատ արագ է  բեռնվում ինտերնետից, քանի որ ծավալը բավականին փոքր է:

2. Կարելի է այն ունենալ ֆլեշկայի (հիշողության կրիչ) վրա, և անհրաժեշտության դեպքում օգտվել ծրագրից որտեղ ցանկանաք:

3. Կարիք չկա ծրագրի ինստալիացիայի և համակարգչի հիշողության օգտագործման:

4. Աշխատանքի վայրում հաճախ չի թույլատրվում տեղադրել որևէ այլ ծրագիր, ուստի այս տարբերակը ձեռնտու է:

5. Արտոնագրված ծրագրերի ստուգման դեպքում այն կարելի է շատ արագ հեռացնել համակարգչից կամ պարզապես պահել ֆլեշկաների վրա:

6. Կարիք չկա ինտերնետում կոդեր փնտրել:

Ես անձամբ օգտվում եմ մի քանի ծրագրերի հենց Portable տարբերակներից, ինչը կառաջարկեմ նաև Ձեզ:

 

Նյութին կարող եք ծանոթանալ նաև `http://blog.xnet.am/portable-soft-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80/

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.