POXANAKUM EM nkarner (yuxanerk) nor papuk-kahuyqi het

Ինձ այսօր շատ զարմացրեցին այն բառերն ու բառակապակցությունները, որոնք Google -ում փնտրվել են տարբեր երկրներում, ու այցելել իմ բլոգ: Լավ ասեք տեսնեմ, Ղազախստանում ինչու են փնտրել “певица verjin”, մի՟թե վերջին պոետն եմ ես տարբերակնա)))) Լավ էդ հլա ոչինչ, ախր 7 օրից գարուն է, “ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ” ո՟ւմա պետք ինտերնետում))) “tun dilijanum” այ սա ինձ ուրախացրեց, մարդիկ ուզում են տուն գնել Դիլիջանում, շատ լավա, մենք ուզում ենք մեր տունը վաճառենք Դիլիջանում, ուզող կա՟))) Մեր հայ աղջիկները տղամարդու կարոտ են մնացել, արդեն փնտրում են “txamardu nkarner”: Ես հենց նոր փորձեցի նույնը փնտրել, բայց ինչ գտա ավելի ծիծաղելու էր` POXANAKUM EM nkarner (yuxanerk) nor papuk-kahuyqi het կամ Txamardu jaket. Sev guyni, shat-shat taq, grpannerov.grete nor)))
Ինչ որ մեկին Հայաստանում հետաքրքրում է “Կոնֆետ”` տեսնես էտ ինչա)))) Չգիտես` ինչու մարդիկ փնտրում են “qyartu” բառը Google-ում, շարունակում է հետաքրքրությունը sirushow-ի նկատմամբ, իսկ ահա Ռուսաստանում հայերի մոտ այնքան է կարոտը ուժեղ, որ նրանք փնտրում են “Համը կարոտի”, պարզվում է` կարոտը նաև համ ունի))) “sirusho vkontakte” փնտրողներին պետք է հիասթափեցնել, она не в контакте))) Ինչպես նաև Հայաստանում փնտրում են “SHORIKNER” ու “jamacuyc”, ի վերջու շուտով տոներ են: Եվ վերջում ասեմ, որ իմ բլոգ ամենաշատը այցելում են Գագիկ Ծառուկյանին փնտրելիս:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.