Պսակադրություն

Ու որ մարդ հիշողություն է ունենում, բայց այն մեկ-մեկ խավարում է, դա վատ է: Ես լավ հիշողության տեր մարդ եմ, կամ միգուցե էի, ու լավ եմ հիշում հատկապես իմ հետ կապված ամսաթվերը կարևոր, սակայն այսօր հիշողությունս ինձ դավաճանեց: Դե չգիտեմ` ինչու, մեր` Եկեղեցով պսակադրության օրը իմ մեջ տպավորվել էր օգոստոսի 16, հավանաբար այն պատճառով, որ նախնական այդ օրը պետք է լիներ, սակայն մենք այն տեղափոխեցինք Հուլիսի 25: Ու այսօր ինձ շաատ հանկարծակի շնորհավորում են ու ես բացում եմ վկայականը ու աաաաաաաաաաաաաաաա իսկապեսսսս: Իհարկե, ահավոր ամոթ ինձ, նման բան ներելու չի, բայց դեե լինում է, ինչ արած:

Հիմա մի քանի խոսք Եկեղեցով ամուսնալու մասին: Ես սխալ եմ համարում,  որ մարդիկ հարսանիքի հենց առաջին օրը գնում Եկեղեցով ամուսնանում են, գտնում եմ, որ Աստծո առաջ ամուսնանալը ահավոր պատասխանատու քայլ է, դա ԶԱԳՍ չէ, որտեղ Ձեզ կբաժանեն ու վերջ, մի թուղթ կտան հանգստության համար: Ես կողմնակից եմ ամուսնության ռուսական տարբերակին, երբ զույգերը նախ ամուսնանում են ԶԱԳՍ-ով, իսկ հետո, երբ կենցաղային խնդիրները և մեկ մեկու բանվորության գծերը ստիպում են ևս մեկ անգամ համոզվել, որ Ձեր ընտրությունը ճիշտ էր, արդեն ժամանակն է Աստծո առջև տալ երդում Հնազանդ ու Տեր լինելու: Մենք հենց այդ տարբերակով էլ ամուսնացել ենք, ի դեպ տեղի Հայ Առաքելական Եկեղեցում նույնպես այդ կարծիքին են, քանի որ կան զույգեր, ովքեր հետո խնդրում են Եկեղեցով բաժանել իրենց, ինչը հազվադեպ է միայն արվում: Սեփական փորձից ելնելով, ամուսնանալ ցանացող զույգերին խորհուրդ կտայի հետևել մեր քայլին, քանի որ ամուսնանում ենք մեկ անգամ կամ գոնե այդ հույսով:

Ինչևէ, Եկեղեցով ամուսնալը ինձ համար իմ կյանքի ամենակարևոր քայլերից մեկն էր ու ես ուրախ եմ, որ մենք այն կատարել ենք: Շնորհավորում եմ ինձ` հնազանդիս, ու ամուսնուս` Տերիս:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.