Քամու ետևից վազողը

Մի քանի օր է, ինչ ես ապրում էի մի հրաշալի գրքով, կարդում էի այն, որտեղ հասցնում էի ու որ ժամին հասցնում էի: Անգամ նորմալ չէի մտնում ինտերնետ ու այնպես էի դասավորում օրս, որ անպայման օրվա մեծ մասը կարդամ:  Շուտվանից նման զգացողություն չէի ունեցել ու ուրախ եմ, որ ինձ այս գիրքը փոխանցել էին, որպես “Շատ լավ գիրք”: Ու ասեմ, որ ոչ թե շատ, այլ շատ-շատ լավ: Հուսով եմ, որ կգտնենք ժամանակ ու անպայման կընթերցեք այն:

Գիրքը կոչվում է Քամու ետևից վազողը, ռուսերեն` Бегущий за ветром: Աֆղանցի, սակայն Միացյալ նահանգներում ապրող Խալեդա Խոսեյնը այս գրքով ձեռք է բերել մեծ ճանաչում, գիրքը ներկայումս անվանում են նոր դարի գլխավոր վեպերից մեկը: Այն մի քանի տարի է` գլխավորում է բեստսելերների ցուցակը:

Բազում էմոցիաներով լի գիրք է, հրաշալի ներկայացված է Աֆղանստանը, սակայն գիրքը դրա մասին չէ, այն մի հուզիչ պատմություն է երկու փոքրիկների ընկերության մասին, որտեղ տեղ են գտել մեկի հավատարմությունն ու մյուսի դավաճանությունը: Գրքի հետ անցկացրած օրերս երբեք չեմ մոռանա, ահավոր տառապում է հավատարիմ ընկերոջ նկատմամբ դրսևորված անարդարության համար, բայց և միևնույն ժամանակ չէի էլ մեղադրում մյուսին, չնայած ցավից աչքերս արցունքոտվում էին:

Կարող եք նաև դիտել համանուն ֆիլմը, սակայն խորհուրդ կտամ սկզբում կարդալ գիրքը: Սպասում եմ կարծիքների: Բարի ընթերցում Ձեզ:

 

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Քամու ետևից վազողը”

  1. LuSiN says:

    շատ հետաքրքրեց….մնաց գտնեմ

Leave a Reply

You must be logged in to post a comment.