Քանդակների ծովային այգի

Տաղանդավոր մարդիկ գնալով էլ ավելի են զարմացնում: Մինչ նրանցից մեկը ատամի չոփիկներից արձան է կերտում, իսկ մյուսը` տպագրական մեքենայով նկարներ ստեղծում, Ջեյսոն Թեյլորը զարդարում է Կարիբյան ծովի հատակը սեփական քանդակներով: Հիմա ավելի մանրամասն:

Ջեյսոնը ստեղծել է քանդակների աշխարհի առաջին ջրային այգին, որը տեղադրվել է Մոլինյե նեղուցում (Կարիբյան ծով) դեռ 2006 թվականին: Այգին իրենից ներկայացնում էր 68 քանդակների հավաքածու: Իսկ ահա 2010 թվականին  նա Մեքսիկայում, Կարիբյան ծովում ստեղծում է նոր, ավելի մեծ քանակությամբ, մոտ 400 արձանների այգի:

Լոնդոնի արվեստի համալսարանի շրջանավարտ Ջեյսոնը այս արձանները ստեղծում է հատուկ նյութերից, որոնք ջրի մեջ երկար մնալուց չեն քայքայվում: Նրա ստեղծած ջրային այգին տարեկան այցելում է մոտ 300.000 զբոսաշրջիկ:

Իսկ այժմ եկեք այս հրաշալի աշխատանքներին ծանոթանանք գոնե նկարների միջոցով:

Աղբյուրը` www.pozitiv-news.ru


Both comments and pings are currently closed.

Comments are closed.