Քո թեկնածուն անցավ, խնդրեմ քեզ ՓՈՂ

Այսօր իմացել եմ, որ արտասահմանյան շատ դեղագործական ընկերություններ (միգուցե ոչ միան դեղագործական) ունեն նման խրախուսման մեթոդ Ռուսաստանում` եթե տվյալ աշխատեղի համար անցկացվող հարցազրույցի ժամանակ անցնում է այն մարդը, ում հենց Դուք եք բերել, ապա ֆիրման Ձեզ վճարումա կոնկրետ գումար, հաճախ դա տատանվում է 20.000-30.000 ռուբլու սահմաններում, դա ՀՀ դրամով կազմում է 260.000-390.000 դրամ: Ու ես մի պահ մտածեցի, պատկերացնում եք, նման համակարգ գործեր, օրինակ, Հայաստանի բանկային համակարգում, ինչքան հարուստ կլինեին բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ծանոթներին առաջ են տանում: Բայց լավա չէ, մեկին բերում ես հարցազրույցի, իրան ընդունում են աշխատանքի, մի հատ էլ քեզ փող են տալիս: Երանի, հազար երանի


Both comments and pings are currently closed.

Comments are closed.