Ռաբիս երաժշտություն` մենք չենք սիրում

Երեկ գովազդ էի նայում, որ մոտ օրերս Մոսկվայում տեղի է ունենալու Արամ Ասատրյանի հիշատակին նվիված համերգ: Մի պահ հիշեցի, որ ժամանակին Արամ Ասատրյանը իսկապես սիրված երգիչ էր, ու դա այն ժամանակ էր, երբ Հայաստանում նման ուրախ երգեր երգում էին հիմնականում ինքն ու Թաթա Սիմոնյանը:  Լայն մասսաների համար նրանք ճանաչված դարձան Մեր ԲԱԿ ֆիլմերից հետո, երբ Հայ եմ ես, հայ ես դու, երգում էին համարյա թե բոլորը:

Ու այդ ժամանակ մենք նրանց չէինք անվանում ռաբիս երգիչներ, քյառթու մասսաների համար երգողներ, չէինք հրաժարվում, որ մենք սիրում կամ լսում ենք նրանց երգերը: Ու իսկապես այն ժամանակ մենք լսում էինք Արամ Ասատրյանին, Թաթա Սիմոնյանին, պարում էինք նրանց ուրախ երգերի տակ: Հետո եկավ մի պահ, երբ այդ երգերից սկսեցին երգել հազար տեսակ ՓաշիկաԱրմենչիկախառն նորաթուխ կլկլացողներ ու հոծ բազմություն պարզապես սկսեց ատել նման երգերը: Քանի որ նորաթուխ Սպիտակցի Հայկոները այդ երգերի մեջ մտցնում էին կլկլոց կոչվող ձայնային դկզ դկցներ, այդ երգերը դառնում էին ավելի ԱՆՏԱՆԵԼԻ:  Ու այս ամենը բերեց նրան, որ կա հստակ սահմանազատում ռաբիս լսողների ու չլսողների մեջ: Հիմնականում ես նկատել եմ այդ երգերը լսում են սփյուռքում, ու վատն էնա, որ դրանք համարում են ՀԱՅԿԱԿԱՆ:  Ափսոս որ քանակը բերեց որակի կտրուկ նվազման, ու դժվար թե այն երբևէ աճի:
P.S.: Ռաբիս բառը առաջացել է ռուսերեն РАБочее ИСкусство արտահայտությունից:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.