Կրեատիվ նստարաններ

Մենք օրվա մի մասը անց ենք կացնում ոչ թե տանը, այլ դրսում, հաճախ կանգառներում և այգիներում նստում ենք չոր ու անհարմար նստարանների վրա: Բայց ահա կրեատիվ մարդիկ աշխարհի տարբեր կետերում առաջարկում են նստարանների օրիգինալ լուծումներ` զուգահեռաբար համատեղելով գովազդը:

Օրինակ, այս նստարանին նստողները ոչ միայն սպասում են մետրոյի գնացքին ոչ կանգնած, այլ նաև հնարավորություն ունեն հիանալ Ադրիանա Լիմայի մարմնի գեղեցկությամբ`

Հատուկ իրարից նեղացած կամ միշտ մոտ լինելու ցանկություն ունեցող սիրահարների նստարան`

Denver Water կազմակերպությունը այս երկու նստարաների միջոցով ցուցադրել է տարբերությունը ջրի այն քանակների միջև, որը մարդիկ օգտագործում են և պետք է օգտագործեն`

Կազմակերպությունը ցույց է տալիս, որ հնարավոր է է նստել նույնիսկ նստարանի մի մասին, ուստի պետք է խնայողաբար օգտագործել նաև ջուրը`

Իսկ ահա LUMIX ընկերությունը իր նոր Lumix ZX-1 ֆոտոխցիկի գովազդի շրջանակներում  Մեծ Բրիտանայի քաղաքներում տեղադրել է ահա այսպիսի մեծ նստարաններ`

Pampers ընկերությունը այս խոշոր  նստարանների միջոցով ցանկացել է բացատրել հասարակությանը, որ բավականին դժվարություններ են հաղթահարում փոքրիկ բալիկները`

 

Ուռուցքի բուժման նորարարությունների կենտրոնը այգիներում տեղադրել է հավերժ նստարաններ, որոնց վրա գրված է այն մարդկանց անունները, ովքեր նստել են դրանց վրա և հաղթահարելով ուռուցքը շարունակում են նստել`

 

GelaToni Diet այս ջարդված նստարանի միջոցով գովազդում է իր դիետիկ ապրանքները` կոչ անելով հետևել սեփական քաշին`

 

Իսկ ահա Kellogg’s Ֆրանկֆուրտ քաղաքի կանանց վախեցնում էր սեփական քաշից, քանի որ նստարանը ճկուն է և նստելիս այնպիսի տպավորություն է, որ դու այնքան չաղ ես, որ այն ծռվում է`

Առանց կացարան մնացած քաղաքացիների համար նախատեսված նստարաններ, սա սոցիալական գովազդ է, որի միջոցով հասարակության ուշադրություն է գրավվում անտուն մարդկանց խնդիրների շուրջ`

 

IKEA -ն ինչպես միշտ առաջարկում է հարամարվետություն, ինչպես յուրաքանչյուրի տանը`

 

KitKat առաջարկում է ընդմիջումը համատեղել իրենց շոկոլադով`

 

Շնչառության թարմություն ապահովող միջոցների գովազդը առաջարկում է պրոբլեմներ ունեցողներին նստել առանձին`

NIKE առաջակում է զբաղվել սպորտով, ոչ թե նստել

Իսկ ահա ֆիտնես ակումբներից մեկը այգիներում թույլ չի տալիս նստել իրենց թեք նստարաններին, այլ խորհուրդ է տալիս շարունակել վազել` հանգստանալու փոխարեն`

Publicis Conseil ֆրանսիական կազմակերպությունը Սուրբ ծննդյան տոներին նվեր է մատուցել սկեյթերներին` փաթեթավորելով նստարանները`

 

 

Superette հագուստի բրենդը կարճ կիսաշրջազգեստով աղջիկներին մատուցել է նման անականկալ, որը նրանց ոտքերին մնում է ավելի քան մեկ ժամ`

 

Toyota ընկերությունը Բոստոն քաղաքում հնարավորություն էր տալիս իրենց նստարանների միջոցով անվճար լիցքավորել բջջայինների մարտկոցները և օգտվել Wi Fi ինտերնետից`

Իսկ ահա այս նստարաններին շատ հարմար է նստել  անձրևոտ և ձնոտ եղանակներին, քանի որ նստելուց առաջ դրանք կարելի է պտտել և նստել մաքուր ու չոր մասի վրա`

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.