Սա ԳՈՎԱԶԴ ՉԷ

Սա գովազդ չէ, պարզապես Ձեզ հետ կիսվում եմ լավ ու պետքական ինֆորմացիայով: Հաստատ Ձեզնից շատերը ամաններ լվանալու հեղուկի ընտրության առջև կանգնել են, ու հաճախ նաև փոխել, քանի որ կամ ձեռքերն են չորանում, ճաքում, կամ հոտն է ուժեղ, կամ ամաններից լավ չեն մաքրվում հենց հեղուկները, կամ շուտ են վերջանում: Պատճառները շատ են, ես էլ եմ դրանց հանդիպել, բայց արդեն երկու տարի է, ես օգտվում եմ, ու խորհուրդ եմ տալիս բո-լո-րին օգտվել ԱՄՎԵՅ (AMWAY) ընկերության մաքրող միջոցներից, հատկապես ամանների հեղուկից:

Մաքրող այս միջոցները ունեն երեք մեծ պլյուս`

  1. Որակ

  2. Օգտագործման երկար ժամկետ

  3. Գումարի խնայողություն

Ես Ֆեյրի, Դոսիա ու նման հեղուկներից հետո ունենում էի պրոբլեմներ` ձեռքերի քոր, ճաքճքում, ու մաշկս չորանում էր: Հետո մի օր Ֆիտնես ակումբում մեկը սկսեց գովազդել այս ֆիրմայի արտադրանքը, ու որոշեցի փորձել, հատկապես, որ քույրիկս էլ խորհուրդ տվեց: Ես գնեցի ու ԵՐԲԵՔ ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, մոռացել եմ ձեռքերի մաշկի պրոբլեմ հասկացության մասին, ամանները շատ ու արագ լվացվում են փրփուրի միջոցով:

Այս հեղուկները կոնցենտրատներ են, այսինքն դրանք պետք է բացել ջրի միջոցով, նոր օգտագործել, այդ իսկ պատճառով մեկ լիտր հեղուկը օգտագործվում է ամենաքիչը կես տարի, օրինակ, ամանների հեղուկը ես գնում եմ վեց ամիսը մեկ, իսկ լոգարանի մաքրման հեղուկը ես գնել եմ վերջին անգամ երկու տարի առաջ:

Ինչ վերաբերում է արտադրանքի գնին: Բնական է, որ այն ինչ որակով է, նաև թանկ է: Բայց թանկ լինելուն զուգահեռ այն խնայող է: Բացատրեմ օրինակի վրա, մեկ լիտր ամանների հեղուկը արժե 300 ռուսական ռուբլի, որը ես օգտագործում եմ վեց ամիս: Օրինակ, Ֆեյրի ամանների հեղուկը, որը արժի մոտ 90 ռուբլի, ես գնում էի ամեն 25 օրը մեկ, այսինքն, միջինը վեց ամսում ես ծախսում էի 7 մեկ լիտրանոց հեղուկ, որի ընդհանուր գումարը կազմում է 700 ռուբլի, երկու անգամից էլ ավել գումար: Նույնը և մնացած դեպքերում:

Իհարկե, Հայաստանում գները այլ են, քանի որ ՀՀ ԱՊՀ երկներից կարծեմ երկուսից մեկն է, որտեղ ընկերությունը չունի պաշտոնական ներկայացուցչություն, այդ իսկ պատճառով գները կրկնակի թանկ են, բայց կարծում եմ արժե փորձել:

Ամվեյ ընկերությունը, որն ի սկզբանե հիմվել է ԱՄՆ, սակայն Ռուսաստանում վաճառվում է Ուկրաինայի գործարանի արտադրանքը, արտադրում է ոչ միայն կենցաղային քիմիա, այլ նաև նաև կոսմետիկա, վիտամիններ և ամանեղեն, սակայն ես օգտվում եմ միայն մաքրման միջոցներից, այն էլ մի քանիսից: Առաջինը խորհուրդ եմ տալիս ամանների լվացման հեղուկը`DISH DROPS

 

Հավատացեք, Դուք կզգաք այն բոլոր գովազդների պլյուսները, որ երբևիցե լսել եք կապված ամանների լվացման հեղուկների հետ:

ԼՈկ (LOC) բազմաֆունկցիոնալ մաքրման միջոցը`

 

Ես կոնկրետ օգտագործում եմ հատակ լվանալու, լաքա հանելու, պատուհան լվանալու ու տենց լիքը բաների համար: Այստեղ կարող եք կարդալ նրա բոլոր հնարավորությունների մասին`

http://www.vitamindoma.ru/product_6316.html

Եթե մնացած միջոցները կարելի է փոխարինել այլ արտադրողների նմանատիպ հեղուկներով, ապա այս մեկը ոչ մի տեղ չեք գտնի, ու ասեմ, սա իսկապես հրաշք մաքրման միջոց է, գովազդի մեջի հրաշքներից է անում տանը: Այն նախատեսված է էլեկտրական վառարանների և գազօջախների համար, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակերևույթների`

Այս հեղուկը լոգարանի ու զուգարանի համար է, որը պարզապես պետք է ցողել (брызгать բառի գրական հայերեն թարգմանություն է) մաքրվող մակերեսին , թողնել մի քանի րոպե և ջրով մաքրել`

Եվ վերջում, իմ սիրելի քերիչները, որոնք ամեն մեկը (տուփի մեջը 4 հատ են) օգտագործում եմ մի քանի ամիս`

Անկեղծ ասեմ, մնացած միջոցներից չեմ օգտվել, կարծիք չեմ կարող հայտնել, միայն գիտեմ, որ լվացքի փոշիները առհասարակ չեն տարբերվում այլ փոշիներից:

 

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.