Վայ, Սառա, Սառա Օ ՔՈՆՈՐ

Սարա Քոնորի չկայացած համերգի թեմայի քննարկումը շարունակվում է, քանի որ տոմսերի գումարները դեռ չեն վերադարձվել: Հավանաբար այս երգչուհուն Հայատսանում մեկ էլ From Sara with love հիթից հետո էին այսքան հիշում:

Սառա ջան կարողա մեր միլիոնները ուզեիր հետ տայիր


Որոշ ժամանակ առաջ ես անդրադարձել էի այս թեմային, քանի որ իրենց նպատակին չծառայած տոմսեր նաև մեր տանը կան (նյութը կարող եք կարդալ այստեղ` http://www.araksoblog.com/?p=1594): Շատ հաճելի էր, երբ խնդրին արձագանքեց Բանաձևի թիմը, ի դեմս լրագրող Նելլի Հարությունյանի` http://blog.banadzev.com/?author=11: Թեման արծարծվեց “Հատուկ ռեպորտաժի” ժամանակ`

Նելլիի հարցերին պատասխանում է քույրս` Զարա Պողոսյանը: Այսօր հենց նրանից ստացա հղում այն մասին, որ ոնց որ թե տանկը տեղից շարժվում է, կարող եք կարդալ ինքներդ` http://news.am/arm/news/62392.html:

Հաճելի է, որ մարդիկ այսքան ժամանակ հետո գոնե կստանան իրենց գումարները, ու այստեղ հարցը ոչ թե 1000 կամ 6000 դրամի մեջ է, չնայած, ինչ խոսք, դա էլ է կարևոր, այլ նրա մեջ, որ քեզ խաբված չես զգա:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հատուկ ռեպորտաժի անձնակազմին, ի դեմս` Նելլի Հարությունյանի, համոզված եմ, որ եթե չլինեին լրագրողական միջամտություններ, այս հարցը դեռ երկար կախված կլիներ Վահե Հարությունայի խղճից:
P.S.: Իսկ ահա VH – Music Production ցանկանում եմ, որ մյուս անգամ իրենց գլխից շատ վեր չթռնեն:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Վայ, Սառա, Սառա Օ ՔՈՆՈՐ”

  1. Նելլի says:

    Ուրախ եմ, որ ինչ-որ բան սկսեց տեղից շարժվել: Հուսով եմ բոլոր տուժածներին կփոխհատուցեն: Շնորհակալություն, Արաքս և Զառա, համագործակցության համար:

Leave a Reply

You must be logged in to post a comment.