Սերը այն է, որ ամենահիմար երգի տակ անգամ ձեր տանգոն չքնաղ է

Ընկերուհիներիցս մեկը շատ ուժեղ սիրահարված էր ու մի օր ինձ ասեց` Ար գիտես ես իրան ինչքան եմ սիրում, որ ինքը դասախոսություն է գրում, այ իրա գրածն եմ անգամ սիրում: Այն ժամանակ ես դա չհասկացա, ես երևի նման զգացողություններ չէի ապրել, դրա համար էլ ինձ համար դա ֆանտաստիկայի ժանրից էր:
Անցան տարիներ, մի օր ամուսինս իրա խզբզիկ ձեռագրով ինչ որ բան էր գրում, ու ես վերհիշեցի ընկերուհուս ասածն ու զգացի, որ հենց այդ` գրածն անգամ սիրելու զգացողությունն է մեջս արթնացել: Ես երջանիկ եմ:
Շատ սխալ է, որ մարդիկ ասում են` սերը անբացատրելի զգացմունք է, ով է ասել, որ դա չի կարելի բացատրել… Հենց էլ կարելի է:
Սերը հենց այն ձեռագիրն անգամ սիրելն է, սերն այն է, որ դու մի բան մտածում ես, իսկ նա նույն պահին դա ասում է, սերն իրար հետ համահունչ լռելն է, սերը իրար համար արարելն ու նվիրվելն է, սերը այն է, որ ամուսնուդ ծխելուց քո սիրտը ցավում է, քանի որ գիտես իրեն վնաս է տալիս, սերը այն է, որ բոբիկ ման ես գալիս սառը հատակի վրա, իսկ ամուսինդ ջղայանանում է, քանի որ հոգ է տանում առողջությանդ համար, սերը այն է, որ հիվանդ ես, իսկ ինքը քո համար եսիմ որտեղից հայկական ծիրան է առնում բերում, սերն այն է, որ նա գալիս է տուն ընկերների հետ ուրախ ժամանակ անց կացնելուց հետո, դու չես եղել իրա հետ, բայց դու էլ ես շատ ուրախ, որ ինքը ուրախ է:

Սերն այն է, որ հեռուստատեսությամբ հնչող ամենահիմար երգի տակ անգամ ձեր տանգոն չքնաղ է, սերը այն է, որ նրա ճամփորդական ճամպրուկի մեջ ամեն շորի արանքում թղթիկներ ես դնում` ես քեզ սիրում եմ ստորգարությամբ, սերն այն է, որ ամեն մի ճամփորդությունից նա վերադառնում է քեզ համար մի նոր նվերով, թեկուզ փոքր, բայց էականը չափսը չի, այլ ուշադրությունը, սերն այն է, որ երբ քո մաման հիվանդ է, ինքը քեզնից շատ է հարցնում` մամայիդ զնագեցիր, հիմա ոնց է, սերն այն է, որ յուրաքանչյուր ուրբաթ երեկո տոն է ձեզ համար, քանի որ երեք օր միասին անցկացնելու հնարավորություն է տրվում, սերն այն է, որ քո բաղաձայն հնարավորություններով էքսպրոմտ մի երգ ես հորինում, որի բառերի 90 տոկոսը նրա անունն է:

Սերն այն է, որ դու իրա չսիրած բանն արել ես, ինքը դա տեսնում է, նայում է քեզ, գիտի դիտավորյալ ես արել, ու դուք դրանից ծիծաղում եք, սերն այն է, որ առավոտը շուտ զարթնում ես, սկսում կապիկություններ անել, իսկ ինքը ասում` թող քնեմ, դու համբուրում ես իրան ու գնում կողքի սենյակ, սերն այն է, որ դու հեռախոսով անգամ զգում ես նրա տրամադրությունը` առաջին իսկ բառից, սերն այն է, որ շուկայում բոլոր մրգերի մեջ ման ես գալիս թուզը, մի կիլոյին տալիս եսիմ ինչքան գումար ու ուրախ ուրախ գալիս տուն, իմանալով որ ինքը դա երջանկությամբ է ուտելու, սերն այն է, որ դու խնդրում ես գնաք թատրոն, գիտես ինքը տենց տեղերում ձանձրույթից քնումա, բայց ինքը գալիս է մենակ թե մի պայմանով, որ եթե չհավանի , հեռախոսով երգ է լսելու, սերն այն է, որ ուժեղ կռվից հետո առավոտը շուտ նախաճաշին նայում եք իրար ու սկսում ծիծաղել,  սերն այն է, որ նա կարդում է այն գիրքը, որի համար դու մի երեք օր լացում էիր, ուզում է իմանալ, ինչն էր քեզ տենց հուզել,  սերն այն է, որ նա խանութում քո չափսեր ունեցող վաճառողուհուն խնդրում է հագնել հավանած բոլոր շորիկները, որ նվերը լինի համապատասխան, սերն այն է, որ պառկում եք իրար կողք, ամեն մեկդ ձեր նոթբուքով, դու քո սոց ցանցում, ինքը` իր, երկուսդ էլ գիտեք մյուսի գաղնաբառերը, բայց մտքովդ անգամ չի անցնի, ինչ որ բան ստուգես, սերն այն է, որ ընկերուհուդ համար նեղված ես լինում, քարտ է առնում, բերում, որ զանգես խոսաս, սերն այն է, որ դու զոռով իրան ուղարկում ես ընկերների հետ ռեստորան խմելու, քանի որ գիտես ինքը դրանից իրան լավա զգալու, սերն այն է, որ քո վրա ջղայնանալիս ինքը քո սիրելի արջուկին է ծեծում, իսկ դու դիտավորյալ իրա նոթի պարամետրերն ես խառնում, սերը այն է, որ դու իրա բացակայության ժամանակ ռոմանտիկ միջավայր ես տանը ստեղծում, ընրթիք, մոմեր, բան, ինքը հոգնած գալիս է, ու տենց իրանից անկախ խորը քուն է մտնում, ու դու էտ սաղ ստիպված մենակ ես ուտում, բայց դե չես էլ նեղնաում, սերն այն է, որ ինքը ավելի շատ ուրախանում է, որ դու իրա պապային ուրախություն ես պատճառում քո ներկայությամբ, սերն այն է, որ քո չհաջողված ուտեստի իրա համար ամենահամովն է, իսկ իրա` հենց նոր մաքրած հատակի վրա թափած հյութը` քո համար ծիծաղելի: Սերն այն է, որ գումար չունենալու համար ոչ թե կռիվ եք անում, այլ ասում` հա ինչ անենք, եղածը փող չի, էսօր կա, վաղը չկա:

Ու վերջապես սերն այն է, որ ինձ ոգեշնչեց այսքանը գրելու, իսկ իրան հենց հիմա կողքի սենյակում իմ բարձի վրա քնելու:


Both comments and pings are currently closed.

3 Responses to “Սերը այն է, որ ամենահիմար երգի տակ անգամ ձեր տանգոն չքնաղ է”

  1. BlogNews says:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

  2. Leo says:

    “Ու վերջապես սերն այն է, որ ինձ ոգեշնչեց այսքանը գրելու, իսկ իրան հենց հիմա կողքի սենյակում իմ բարձի վրա քնելու:” – հրաշալի է, ինձ անչափ դուր եկավ ՆՐԱ վրա սիրո ոգեշնչման արդյունքը:D)) Շնորհակալ եմ, հաճույք պատճառեց Ձեր գրառումը!