Ժիրինովսկի, դու դեմք ես

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովկսին միշտ տարբերվել է բոլորից, ու պարզից էլ պարզ է, որ նրա այդ կերպարի վրա աշխատում են շատ պրոֆեսիոնալ մասնագետներ: Այդ բավականին խելացի անձնավորությունը, ով բոլորի մոր ծիծաղ է առաջացնում, միշտ թողնում է ոչ լուրջ մարդու տպավորություն, սակայն երբ լսում ես նրան, հասկանում ես, որ շատերը կերազեին նրա նման կարդացած ու բանիմաց լինել:
Այսօր առավոտյան լուսացույցի մոտ մեզ մոտիկացավ մի երիտասարդ` ЛДПР շապիկով (Ժիրինովսկու գլխավորած կուսակցությունն է)  ու մեզ հաձնեց ահա այս դիսկը`

Սա լավ միտք է սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ: Այն խցանումներում իրենց ժամանակը ծախսող լսարանի համար է նախատեսված, իսկ այդ լսարանը Ռուսաստանում շատ մեծ է: Ինչևէ, կոնկրետ ինձ գաղափարը դուր եկավ շատ ու ասեմ, շատ զվարճալի էր նրա էմոցիոնալ ելույթները ու երգերը վաղ առավոտյան լսել ու շատ բարձր  տրամադրություն ինքը մեզ ապահովեց, իսկ թե ում ես կընտրեմ ընտրությունների ժամանակ, դեռ չեմ որոշել:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

4 Responses to “Ժիրինովսկի, դու դեմք ես”

  1. Smile says:

    Դեմքաաաաա 😀 ես ել եմ կարծում ,որ նրա կերպարի վրա շաատ շատ մարդ է աշխատում…

  2. Arxangelo says:

    Հա Արաքս ջան ինքը շատ խելոքա, բայց դրա հետ մեկտեղ ահավոր աղվես ու երկերեսանի մարդ:
    Ընդհանրապես քաղաքականության մեջ խորացած մարդիկ հիմնականում շատ վտանգավոր ու անվստահելի մարդիկ են

Leave a Reply

You must be logged in to post a comment.