Ռուսաստանում հարևանություն ասվածը չկա, կան մարդիկ, ովքեր անցնում են իրար կողքով ու անգամ չեն բարևում: Նույնը և մեր շենքում: Սակայն կար մի մարդ, ով բոլորից տարբերվում էր: Ինքը շունիկով պապիկն էր, ափսոս ես չհասցրեցի նրան նկարել…
Շատ աղքատիկ տեսք ունեցող, շատ էժանագին ծխախոտ ծխող մեր հարևանը մոտ 70 տարեկան էր, միգուցե և ավելի երիտասարդ, սակայն հոգսերը նրան ծերացրել էին, իսկ հոգսեր նա շատ ուներ: Տանը նրա վաստակած գումարին սպասում էր սրտի հիվանդություն ունեցող կինը ու հիվանդ թոռը: Աշխատում էր միայն նրա աղջիկն ու ինքը: Իր շատ աղքատիկ, նիհար տեսքով, իր կոստյումի գույնին համապատասխան մոխրագույն շան հետ նրանք աղբանոցից շշեր էին հավաքում ու հանձնում` գումար վաստակելու համար: Ու նրանք, շունն ու պապիկը, անբաժան էին: Չնայած ոչ մաքուր գործով զբաղվող պապիկը երբեք կեղտոտ տեսք չուներ, հավանաբար կյանքն էր նրան ստիպում աղբանոցներում կնոջ դեղի փողը վաստակել:
Պապիկը մեր շենքի այն միակ մարդն էր, ով մեզ միշտ բարևում էր կամ պատասխանում մեր բարևին: Հաճախ նա կնոջ հետ դուրս էր գալիս զբոսնելու, հիվանդությունն իր հետքը թողել էր կնոջ վրա, սակայն բարև տալն ու առնելը նրանց մոտ ընտանեկան բարեհամբություն էր:
Մի քանի որ առաջ ամուսինս ինձ հարցրեց` ոնց որ չկա հա պապիկը, ասեցի հա, ես էլ չեմ տեսնում: Այսօր մեզ ասեցին, որ մի շաբաթ առաջ նա լավ հիդանդացել է ու … մահացել… իսկ փող հավաքող հարևանները չգիտես` ինչու մեր դուռը չեն ծեծել, իսկ մենք հենց այդ օրը չգիտես` ինչու տնից դուրս չէինք եկել… ափսոս… մենք էլ չունենք Շնիկով Պապիկ հարևան, բայց հաստատ ունենք հիշողություններ…


August 29th, 2011
Արաքս Արմեն 
Posted in
Tags: 
Աչքերս արցունքով պատվեցին…