Սիրուշո “Մութն ընկել է”

Հայ մայրիկները, որպես օրորոցային երգ իրենց բալիկների համար, շատ հաճախ ինտերնետում փնտրում են Սիրուշոյի կատարմամբ` “Բարի գիշեր” մանկական հաղորդման ժամանակ հնչող “Մութն ընկել է” երգը: Սակայն այնձամբ ես այդ երգը շատ փնտրելուց անգամ չէի գտնում:

Այսօր ես Սիրուշոյի ֆան էջերից մեկում տեղադրված վիդեոյից բեռնեցի այդ երգը և վերածեցի mp3 ֆորմատի: Հուսով եմ, այն պետք կգա մեր հայ մանուկներին օրոր երգող մայրիկներին և Սիրուշոյի տաղանդը գնահատողներին:

Երգը ԱՆՎՃԱՐ կարող եք բեռնել այստեղ

Երգի վիդեո տարբերակը`

Երգի բառերը`

Մութն է ընկել,ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:
Եվ գիշերը մոր պես բարի
Մեզ շոյում է երազում,
ՈՒ մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ հեքիաթ են պատմում:
Դե, փոքրիկ ջան, նանիկ արա,
Քեզ օրոր եմ ես ասում,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Սիրուշո “Մութն ընկել է””

  1. Anna says:

    Իսկապես շատ գեղեցիկ ու բարի երգ է, Սիրուշոն էլ լավ է կատարում:))

Leave a Reply

You must be logged in to post a comment.