Սննդային պատերազմ

Ուտել, թե Չուտել??? Այսօր շեքսպիրյան հանրահայտ հարցադրման այս ժամանակակից տարբերակն է կանգնել մարդկության առջև, քանի որ հեռուստաընկերությունները ողողվել են եթերից մեզ հոգեբանորեն սովի մղող հաղորդումներով ու ՆՏՎական` սուտի բում անող ռեժորտաժները ոչ թե ուսուցողական են, այլ երբեմն զզվանք են առաջացնում: Ռուսական  մի քանի հեռուստաընկերություններ իրենց առավոտյան եթերները սկսում են առողջության վերաբերյալ հաղորդումներով, որոք եթե նայում ես, զգում ես, որ այդ խորհուրդները, կներեք արտահայտությանս համար, ՄԱՌԱԶՄԻ Են հասնում: Ու ամեն օր մի նոր հայտնագործություն, մեկը շոկոլադը լավ է, մեկ սուրճը վատ է, մեկ բանանը օգտակար է, մեկ չէ, մեկ խանությում վաճառվող ամեն ինչի մեջ ներկեր կան, մեկ խմիչքները անորակ են, իսկ կենցաղային քիմիան` ալերգիա առաջացնող, ու այս լիքը, լիքը, լիքը ՕԳՏԱԿԱՐ խորհուրդները պարզապես առաջացնում են հոգեբանական լուրջ պրոբլեմներ: ԵՍ հավատում եմ, որ մարդկային ներշնչանցքը մեծ դեր ունի յուրաքանչյուրիս կյանքում, ներշնչանքը կարող է մարդուն և բուժել, և մահվան եզրին հասցնել, և դառնալ հազարավոր հիվանդությունների հիմք: Պատկերացրեք, եթե ես հետևեմ վերջին մի քանի շաբաթում կարդացածս ու տեսածս նյութերին, ապա ես ոչինչ չպետք է ուտեմ:
Այսօր համարյա բոլոր մրգերը, չնայած արդեն ամառ է, Ռուսաստան են բերվում Թուրքիայից, Եվրոպայից, Աֆրիկայից, Հունաստանից, Չինաստանից, Ադրբեջանից, Իսրայելից:

 

Նարինջ-Թուրքիա և Աֆրիկա

Ծիրան-Ադրբեջան, շատ քիչ` Հայաստան

Խնձոր-Թուրքիա և մի սորտ կա, որ տեղական

Տանձ-Թուրքիա

Խաղող-Իսրայել

Կիվի, Անանաս, Մանգո, Գռեյպֆռուտ, Մանդարին, Բանան-բնական է` ներմուծված տարբեր երկրներից

Գիլաս-Թուրքիա, շատ քիչ նաև տեղական

Կարտոֆիլ, Լոլիկ և վարունգ -Թուրքիա, Ադրբեջան և տեղական

Ելակ-արդեն տեղական

Ամբողջ աշխարհում ծագած վարունգների վերաբերյալ մեծ սկանդալը բերեց նրան, որ Ռուսաստանը արգելեց եվրոպական բոլոր երկրներից մրգերի ու բանջարեղենի ներմուծումը: Լավ բա Թուրքիան, բա Չինաստանը, բա  պես պես փայլուն մրգերը, որոնք այսօր վաճառվում են ԱՄԵՆՈՒՐ, բա դրանք վտանագվոր չեն??? Արդյոք Ռուսաստանի նման հզոր, ահռելի մեծ տարածք ունեցող երկիրը, այդպիսի բյուջե ունեցող հզոր դաշնությունը չի կարող սեփական հողի վրա մշակել երկրի համար անհրաժեշտ միրգն ու բանջարեղենը????
Հարավում ապրողներիս բախտը մի քիչ բերել է այն առումով, որ մենք ապրում ենք Կրասնոդարի շրջանին մոտիկ, այն տեղի Արարատյան դաշտավայրն է, որտեղ աճեցվում են մրգեր , բանջարեղեն և համարվում են որակով, իսկ ինչ ասեն Մոսկվայում բնակվողները, ովքեր չգիտեն, այն ինչ գնում են, արժի ուտել, թե ոչ???? Եթե որոշ ժամանակ առաջ ես նախընտրում էի կանաչեղեն, որոշ մրգեր գնել  տատիկներից, որոնք վաճառում են իրենց մշակածը, ապա այսօր հայտարարում են, որ նրանք օգտագործում են անասունների  փթիրը` որակ ստանալու համար, ինչը քիմիայից էլ վտանգավոր է:

Լավ, հեռուստատեսությամբ հայտարարում են, որ միսը սրսկված է, կաթնեղենը, հյութերը, շոկոլադը լի են կոնսերանտներով, փաստորեն այդքան ԲԱՑԱՍԱԿԱՆ ինֆորմացիա ստացած գնորդը, երբ մտնի խանութ, այլևս չի ցանկանա ոչինչ գնել: Հետևություն` բոլորիս հարկադիր ուղարկում են ԴԻԵՏԱ ՊԱՀԵԼՈՒ, բայց ոնց կարելի է ապրել առանց ՄՐԳԻ, Մսեղենի, կաթնեղենի:

Պետք չի լինել դիվանագետ կամ պատգամավոր հասկանալու համար, որ այս հեռուստատեսային սննդային պատերազմը ավելի խորը, պետական մակարդակով արմատներ ունի, սակայն, եթե երկիրը ինքը չի կարողանում ապահովել բնակչությանն անհրաժեշտ քանակը, ապա ինչու մղել պատերազմի ներմուծման դեմ???

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.