Спасибо ДЕДУ за ПОБЕДУ

Спасибо ДЕДУ за ПОБЕДУ ! На Берлин! На Рейхстаг! Мы помним, мы гордимся! С Праздником!  Трофея от Деда! ИЛ-2! T-34!

Ահա նման նշանաբաններով մեքենաներ էին այսօր առավոտյան հավաքվել մեր շենքի բակում` պատրաստվելով Մայիսի 9-ին նվիրված երթին:  Ես հիացած նայում էի` ինչպես էին երիտասարդները ոգևորված պատրաստվում, նրանց կողքին կարելի էր տեսնել փոքրիկ բալիկների, նման ձևով նրանք ապագա սերնդին էլ են դաստիարակում հայրենասիրական ոգով:  Բոլոր մեքենաներին կարելի էր տեսնել Հաղթանակին նվիված բառեր ու բառակապակցություններ: Երիտասարդներից շատերը հագել էին պատերազմին հատուկ զինվորական համազգեստ:

Երթի անվտանգությունը ապահովում էին ոստիկանները, ովքեր յուրաքանչյուր մեքենան առանձին առանձին ստուգում էին, ինչը ողջունելի է անվտանգության տեսանկյունից: Հնչում էին միայն Հայրենականին նվիրված երգեր, որն ավելի էր ոգևորում առանց այդ էլ ոգևորված երիտասարդներին: Իսկապես, այսօր Ռուսաստանում տոն է, իսկական տոն, այստեղ հիշում են ու հպարտանում իրենց վետերաններով, ովքեր իրենց նվիրել են ազատ ու անկախ երկրում ապրելու իրավունք: Կեցցե Մայիսի 9: Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա

Վերջում մի քանի վիդեոներ, որոնք ես եմ նկարահանել`

PS: Աչքիցչ չվրիպեց նաև այս ԲՈՄԺ, ով նույնպես ուրախ պարում էր:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

4 Responses to “Спасибо ДЕДУ за ПОБЕДУ”

  1. Tigran says:

    С Праздником!!!

  2. iReporter says:

    շատ հավես ֆոտո-պատմություն էր: ապրես :)

Leave a Reply

You must be logged in to post a comment.