Ստավրոպոլի Հայկական Եկեղեցին

Երեկ մեր մոտի հայկական Եկեղեցում էի, շատ եմ սիրում այնտեղ գտնվել, մի տեսակ ամեն ինչ հայկական է, ու շատ հոգեհարազատ: Այժմ Ստավրոպոլում գործում է Սուրբ Մարիամ Մաղգաղենացու Եկեղեցին, որը բավականին փոքր է:

ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Մարիամ Մաղգաղենացու Եկեղեցի

Նրա կողքը տեղի հայ համայնքի մեծ աջակցությամբ կառուցվում է ավելի մեծ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին, որը չափսերով և ոճով հիշեցնում է Հայաստանի համանուն Եկեղեցին: Այն կառուցվելու է 1967 թվականին քանդված Եկեղեցու տարածքում:

ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի

ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի

Ի դեպ, ուզում եմ նշել, որ մեր քաղաքի Հայ Առաքելան Եկեղեցու Տեր Հայրը` Տեր Գրիգորիս քահանա Պողոսյանը, պարզապես հրաշալի հոգևորական է, ում հետ խոսելիս անընդհատ ուզում ես նորից վերադառնալ Եկեղեցի:

Տեր Գրիգորիս քահանա Պողոսյանը

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.