Ստեղնաշարային պարադոքս

Այսօր առավոտը գալիս եմ օֆիս, միացնում եմ կոմպս, որը նոթբուքա, բայց ունի նաև իրան միացրած մեկ մոնիտոր և ստեղնաշար: Բացում եմ սովորության համաձայն Մոզիլաս, մտնում եմ Արմենիքս, հետո սովորությանս համաձայն սեղմում եմ Ֆ տառը, որը մտնեմ Ֆեյսբուք, սովորաբար ես չեմ նայում ստեղնաշարին, քանի որ որոշ շատ օգտագործվող տառերի տեղը ես լավ գիտեմ, չգիտեմ խի աչքս ընկավ ստեղնաշարին, ու զգում եմ Ֆ տառի հետ մի բան էն չի, նայում եմ ինքը պետքա լինօ Դ-ի կողքին, բայց չգիտես խի ինքը Օ-ի կողքնա, աչքերս տրորեցի, նորից եմ նայում, չէ զգում եմ խառնա, նայում եմ նոթբուքիս ստեղնաշարին, ընտեղ ամեն ինչ իրա տեղնա, լավ ասի երևի ինձա թվում, սեղմում եմ տառերին, իրանք ցույց են տալիս հակառակը, արդեն մտածեցի հաստատ գժվում եմ, էս ստեղնաշարը մի կես տարիյա մոտսա, ես օրը հազար անգամ սեղմում եմ Ֆ տառին, երեխեքից մեկին կանչեցի, ասում եմ մի հատ նայի էլի, կարողա ինձա թվում, բա չէ հա խառնա, սպասիր ինձ մոտ նայեմ, մինչ ինքը հասնումա իրա կոմպին, ես ստուգում եմ օֆիսի մի 6 ստեղնաշար, ու բարձրարաձայն գալիս եմ այն եզրակացության, որ երևի այսքան ժամանակ պաչզապես չեմ նկատել, երեխեքից մեկն էլ ասում երևի չինականա, դրանից տենց խառնա:

Բայց մի տեսակ արդեն մեջս նեղվելի էի, որ հետս էն չի, մի քանի անգամ էլ նայեցի, սաղ խառը, հետո նկատեցի, որ  alt ու ctrl խառնեն, որ ESC ու F5 խառնեն, արդեն գժվում էի, ասում եմ երեխեք ես ինչաաաա, ես չեմ նկատել այսքան ժամանակ: Ու այ այդտեղ սաղ միահամուռ կերպով սկսեցին ծիծաղել….. բայց այսօր ապրիլի մեկը չի չէ?


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Ստեղնաշարային պարադոքս”

  1. iReporter says:

    պատահում ա… գերմանական նոթբուքների վրա էլ են խառը լինում… բայց ոնց էսքան ժամանակ չէիր նկատել 😀

    • arakso says:

      խառը չէր, առավոտը շուտ երեխեքը խառնել էին, հետո ասեցին, ես արդեն գժվում էի