Այս տարի մեր քաղաք շատ մասունքներ բերվեցին, ու նույնիկս մարդիկ, ովքեր տարիներ ապրում են այստեղ, ասում են նման բան երբեք չէր եղել: Մի տեսակ ինձ դա ուրախացնում է, քանի որ այս տարին ինձ համար շատ ճակատագրական է ու ես հնարավորություն ունեցա մասնակցել այդ ամենին: Ես արդեն պատմել եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու մասին, որը բերվել էր Հունաստանից: Մոտ երկու շաբաթ առաջ Մոսկվայից բերվել էր Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքները:
Իսկ ահա երեկ Վենետիկից բերվել էր Սուրբ Նիկոլայ հրաշագործի մասունքները:
Եթե ցանկանում եք կարդալ ավելի մանրամասն այս Սրբի մասին, կարողա եք անել դա Վիկիպեդիայում:
Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, թե որքան եմ հիանում ռուս ժողովրդի հավատքով, երբ նայում ես դեպի Եկեղեցի տանող հերթին, ապա կտեսնես տարբեր խավի, տարիքի, սեռի մարկանց, կապ չունի դու հարուստ ես, թե աղքատ, բոլորը հերթի մեջ սպասում են իրանց ժամին, թե երբ ներս կթողնեն: Մարդիկ ահավոր մեծ հավատով են գալիս մասունքներին խոնարհվելու և իրենց խնդրանքը առ Աստված ուղղելու, դա աննկարագրելի է: Փոքրից մեծ սպասում են, որ իրենց հերթը գա ու մտնեն Եկեղեցի, ու հավատքով, մեծ հավատքով, հավանաբար դրա համար էլ նրանց երազանանքներն ու նպատակները իրականանում են:
Հավատացեք…


June 10th, 2012
Արաքս Արմեն
Posted in
Tags: 