Սխալներ “տանը մնալու” վախից

Հարաբերություններ ստեղծելը, կառուցելը բարդ պրոցես է, հատկապես հայկական իրականությունում, երբ “տանը մնալու վախը” ի զորու է շատ աղջիկների մոտ ինքնասիրությունը պահել սառնարանի խցիկում և ամեն մի հարցին, որ տրվում է “ասպետ” տղայի կողմից ասել` իհարկե ոնց դու ասես:

Երբ աչքիդ առջև անցնում են լիքը սխալներ ունեցող պատմություններ, որոշ ենթադրություններ անելը ճիշտ է: Չնայած այս ենթադրությունները ինձ այլևս պետք չեն, բայց հուսով եմ` գոնե նյութը կարդացող աղջիկների մեկ տոկոսը ճիշտ եզրակացություններ կանի:

1. Երբ Ձեզ զանգում է Ձեր ընկերը կամ երկրպագուն, կարիք չկա ամեն անգամ միանգամից հեռախոսը վերցնել: Եղեք ավելի խորամանկ, մեկ-մեկ վերցրեք հեռախոսը կամ հինգ-վեց “գուդոկից” հետո կամ էլ մի վերցրեք` պատճառաբանելով, որ պարզապես չեք լսել: Մի թողեք տպավորություն, որ Դուք նստած հենց այդ զանգին էիք սպասում:

2. Մի տվեք Ձեր ընկերոջը նմանատիպ հարցեր` ինձ սիրում ես, բա մինչև ինձ քանի ընկերուհի ես ունեցել, բա դու ինձ դավաճանում ես?

3. Մի հետաքրքրվեք, ով  է եղել Ձեր ընկերոջ նախկին ընկերուհին ու երբեք այդ աղջկա մասին վատ մի արտահայտվեք:

4. Երբ Ձեզ հրավիրում են զբոսնելու, կարիք չկա բոլոր գործերը թողնել ու միանագամից դուրս գալ, մեկ-մեկ նաև հրաժարվեք` պատճառաբանելով, որ, օրինակ, մայրիկի հետ պետք է տեղ գնաք: Կամ հրավերքին պատասխանեք` մերոնց հարցնեմ նոր կամ մտածեմ, արդյոք ոչ մի բան չունեմ անելու, նոր կասեմ:

5. Երբեք մի պնդեք, որ Ձեզ ծանոթացնի իր ծնողների հետ, երբ կգա ժամանակը, նա անպայման կանի այդ քայլը:

6. Կարիք չկա ձևական մոտիկություն անել Ձեր ընկերոջ աղջիկ ընկերուհիների հետ:

7. Երբեք ամուսնության ուղիղ “նամյոկ” մի արեք, եթե արդեն զգում եք, որ ժամանակն եկել է, արեք դա խորամանկորեն:

8. Կարիք չկա Ձեր ընկերոջը զանգել ամեն կես ժամը մեկ, գրել ստանդարտ սմսներ, որոնք ստացել եք Ձեր ընկերուհուց, մի գրեք սիրո անկապ, քոփի արած խոստովանություններ նրա սոցիալական ցանցի պրոֆայլում:

9. Մի նեղացեք նրանից, որ առանց Ձեզ գնացել է ընկերոջ ծննդի կամ քեֆի, եթե այնտեղ միայն տղաներ են, ապա հաստատ Ձեզ այնտեղ պետք չի գնալ:

10. Խոստովանեք, որ նրան սիրում եք, սակայն կարիք չկա դա ասել ամեն րոպե:

ՀԻՇԵՔ` արգելված պտուղը քաղցր է:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Սխալներ “տանը մնալու” վախից”

  1. Karine says:

    Այնքան եմ սիրում քո խորհուրդները Արաքս ջան: Շատ խելացի են ու ոչ տատական

Leave a Reply

You must be logged in to post a comment.