Posts Tagged ‘Դիլիջան’

մեր շենքերը քաղաի կենտրոնից

Իմ դիլիջանյան մանկությունը

Ես ծնվել և մեծացել եմ, անհամեստ չթվա, բայց Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Քաղաքիս աննկարագրելի գեղեցկությունը ես ավելի շատ գնահատեցի, երբ տեղափոխվեցի Երևան ու սկսեցի լսել մարդկանց գովքը իմ ծննդավայրի մասին, հետո էլ ավելի մեծացա ու էլ ավելի զգացի, որ այն չքնաղ է: Ես մեծացել եմ Դիլիջան քաղաքի այն հատվածում, որը ժամանակին եղել է որսատեղի, […]

Դիլիջանյան աշուն (photo by LuSiN)

աշնանային առավոտ

Առավոտյան արթնացա քամու ձայնից, պատուհանից այն կողմ ինչ որ ժեշտին հարվածելիս քամին էլ ավելի ուժգին էր լսելի, հարվածների քանակի հաճախականությունը ստիպեց հասկանալ, որ դրսում ոչ հաճելի եղանակ է… ինտերնետում արդեն կարդացել էի, որ շուտով ձյուն է գալու… վերարկուս, ձեռնոցներս, ձմեռային սապոգներս արդեն պահարանից հանել եմ… մտքումս փորձում էի բոլոր գլխարկներս… կանգ առա վարդագույնի վրա, այն […]

fm_hay2k8_DSC_1665

Ուր է Դիլիջանի Եկեղեցին

Հաճախ ինձ ասում էին` դիլիջանցիները աթեիստ են, ես վրդովվում էի, զայրանում, բայց հակառակը ապացուցել, երբ քաղաքում Եկեղեցի անգամ չկա, մի քիչ դժվար է: Դիլիջանը ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր քաղաք է, որը շուտով դառնալու է մի ամբողջ հանրապետության ֆինանսական կենտրոն, իսկ երբ կգա այն օրը, երբ որևէ մեկը կմտածի այդ քաղաքի հոգևոր կյանքի մասին? […]

IMG_1616

Դիլիջանի Խանջյանը անմխիթար վիճակում

Դիլիջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը Խանջյան համալիրն է կամ դիլիջանցիների լեզվով ասած Խանջյանը: Խորհրդային տարիներին այս համալիրը եղել է պաշտոնյաների հանգստավայրը, ասում են նաև, որ հենց Աղասի Խանջյանը համալիրի գլխավոր շենքում է անկացրել իր վերջին հանգիստը: Տարիներ առաջ զբոսաշրջիկներին հաճախ հրավիրում էինք ու ցուցադրում համալիրի հրաշալի շենքերից մեկը ներսից ու դրսից, շենքը իր ներքին գեղեցկությամբ հմայքի […]

Շնորհավոր տոնդ, ՈւՍՈւՑԻՉ

Այսօր աշխարհի ավելի քանի 100 երկրներում տոնում են Ուսուցչի օրը, որը պաշտոնապես ընդունվել է 1994 թվականին: Ես ինքս ուսուցիչների ընտանիքից եմ, պապիկս, տատիկս, հայրիկս, մայրիկս, քույրիկս, հորեղբայրս, հայրիկիս քեռին բոլորը ուսուցիչներ են եղել ու կան: Ուսուցչի աշխատանքը ամենապատասխանատու ու ամենաբարդ աշխատանքներից մեկն է: Ես ինքս շատ-շատ ուսուցիչներ եմ ունեցել, քանի որ 4 դպրոց եմ փոխել, […]

Ես 1996 թվականին, Դիլիջանի մեր բնակարանի գրադարանում

Իմ “ԱՅՈ”-ի 20 ամյակը

1991 թվականի սեպտեմբերի 21-ին, ինչպես և իմ կյանքի մինչև այդ ունեցած 6 սեպտեմբերի 21-երը, յուրօրինակ տոնական էր: Այդ օրը մայրիկիս ծննդյան 42 ամյակն էր: Նեղ ընտանեկան միջոցառմանը պատրաստվում էին բոլորը, բացի ինձնից: 6-ամյա, այն էլ տան փոքր քույրիկից օգնություն սպասելն անիմաստ էր: Ես ավելի շատ ուշադրություն գրավողի կարգավիճակում էի: Սակայն մայրիկիս ծննդյան ու իմ տան […]

ես սիրում եմ … ավելի քան…

Ես սիրում եմ պոմիդոր ավելի շատ, քան վարունգ Ես սիրում եմ Mars ավելի շատ, քան snickers Ես սիրում եմ սպիտակ հաց ավելի, քան սև Ես սիրում եմ խնձոր ավելի, քանի տանձ Ես սիրում եմ բնական հյութ ավելի, քան գազավորված Եթե բանը հասել է նրան, որ ուրիշ ելք չկա, ես սիրում եմ Sprite ավելի, քանի Coca […]

Ես ճակատագրին հավատում եմ

Կյանքում լինում են բաներ, որոնց մասին մենք հիշում ենք միայն  այն ժամանակ, երբ դրանք իրանց առաքելությունը կատարում են: Դիլիջանի ավտոկայանի շենքերից մեկի վրա մի հատ մեծ ցուցանակ կար, միգուցե կա, վրան գրած էին մի քանի քաղաքների անուններ, որտեղ կարելի էր գնալ ավտոբուսով ու այդ շենքում ծախում էին տոմսեր: Քանի որ ես օրական մի քանի անգամ […]

Ես նենց եմ կարոտել հարևանություն ասվածին

Ասում են` լավ հարևանը բարեկամից լավնա ու եթե Ձեր բախտը բերել է լավ հարևաններով, ես Ձեզ շնորհավորում եմ: Հայաստանում հարևանություն հասկացությունը գոյություն ունի դարեր, չնայած մեկ մեկ անցնումա սահմանները, բայց դե մեկա լավնա էլի))) Մենք և Դիլիջանում, և Երևանում ունեցել ենք և ունենք արտակարգ հարևաններ, ում կարող ես վստահել ոչ միայն մի քանի ժամ պահել […]

POXANAKUM EM nkarner (yuxanerk) nor papuk-kahuyqi het

Ինձ այսօր շատ զարմացրեցին այն բառերն ու բառակապակցությունները, որոնք Google -ում փնտրվել են տարբեր երկրներում, ու այցելել իմ բլոգ: Լավ ասեք տեսնեմ, Ղազախստանում ինչու են փնտրել “певица verjin”, մի՟թե վերջին պոետն եմ ես տարբերակնա)))) Լավ էդ հլա ոչինչ, ախր 7 օրից գարուն է, “ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ” ո՟ւմա պետք ինտերնետում))) “tun dilijanum” այ սա ինձ ուրախացրեց, մարդիկ […]