Posts Tagged ‘կովկասցի’

Հայ սկեսուրի ռուս հարսը

Ես դեմ չեմ, երբ մարդիկ ամուսնանում են այլազգի ներկայացուցիչների հետ, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի տերը, ու  ոչ մեկ իրավունք չունի խրատել, քննադատել: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ճիշտը, եթե իմ ընկերուհուն հարմար է ապրել ամերիկացու հետ, ես երբեք չեմ քննադատի այդ քայլը, քանի որ ինձ համար կարևորը մարդու […]

Ինչու են Ռուսաստանում ատում մեզ

Օտար երկրում ապրելը իսկապես շատ դժվար է, հատկապես անվտանգության առումով: Հավանաբար նորություն չեմ ասի, եթե նշեմ` ինչքան դժվար է Ռուսաստանում ապրել, երբ ամեն վայրկյան զգում ես քո վրա սլավոնական ատող հայացքներ, քո ազգին մեղադրող ռեպլիկաներ: Մի կողմից մեղադրելու չի, քանի որ այստեղ հայերը իրանց պահել չգիտեն, ու մի քանի անմակարդակների պատճառով տուժում են բոլորը: