Posts Tagged ‘մանկություն’

մեր շենքերը քաղաի կենտրոնից

Իմ դիլիջանյան մանկությունը

Ես ծնվել և մեծացել եմ, անհամեստ չթվա, բայց Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Քաղաքիս աննկարագրելի գեղեցկությունը ես ավելի շատ գնահատեցի, երբ տեղափոխվեցի Երևան ու սկսեցի լսել մարդկանց գովքը իմ ծննդավայրի մասին, հետո էլ ավելի մեծացա ու էլ ավելի զգացի, որ այն չքնաղ է: Ես մեծացել եմ Դիլիջան քաղաքի այն հատվածում, որը ժամանակին եղել է որսատեղի, […]

event-image-poster

Մեր հարևան Հովոն

Նայելով The Helper ֆիլմը և դիտելով այս տեսանյութը մի քանի օր է շատ եմ մտածում, թե ինչու ենք մենք դաժան վերաբերմունք ցույց տալիս մեզնից տարբերվողների, հատկապես հիվանդների հանդեպ, ինչու ենք դպրոցում ձեռ առնում գերերին կամ ակնոց հագնողներին, ինստիտուտում տգեղ կամ մազոտ աղջիկներին, փողոցում հիվանդներին: Արդյոք մենք այնքան քաղաքակիրթ չենք, որ դեռ նման անառողջ մթնոլորտ կա […]

90 ականների համը

Երեկ խանութում գնել եմ  Воздушный рис, որն ինձ տեղափոխեց մանկություն, 90 ականները, հիշեցի Կոզինախ կոչվող անուշեղենը, որը հենց այս բրնձից էր բաղկացած, ուղղանկյուն էր ու հաստ: Այն արժեր 25 դրամ ու ես ամեն օր սպասում էի պապաս գործից գա, ինձ փող տա, որ առնեմ, ուտեմ, շաաաաաատ համով էր: 90 ականներին խանութներում չկար ամեն ինչ, դրա […]

Իմ մանկությունը

Ես ու իմ քույրիկները ունենք մանկական մեր օրագրերը, որտեղ մաման գրանցումներ է արել մեր ծննդյան առաջին օրվանից: Հավանաբար մամաս դեռ այն ժամանակ է հասկացել, որ ես բլոգեր եմ լինելու ու օրագրերի հետ սեր եմ ունենալու:  Այսօր` հունիսի 1, Երեխաների պաշտպանության օրը ես մանկությանս հետ կապված մի քանի գրանցում կանեմ: Միգուցե Ձեզ էլ հետաքրքրի: Ես ծնվել […]

Իմ մանկության խաղերը

Իմ սերունդը շատ լավ մանկություն է ունեցել, չնայած վատ պայմաններին, մենք մեկ է ունեցել ենք այն, ինչ հիմա չունեն անպատերազմ ու զարգացող Հայաստանում ապրող, ինտերնետներից ու բջջայիներից գլուխ հանող մանկության շրջանի հայ բալիկները: Իմ մանկության խաղերը իմ մեջ մինչև հիմա շատ ուժեղ տպավորված են: Հիմա մի քանիսը ուզում եմ հիշել: Ես ապրել եմ 9 հարկանի […]

Ես չեմ մոռացել իմ 90ականները

Երեք տարի առաջ, երբ ես դեռ Երևանում էի ու նոր էին սկսում Լևոնական ցույցահավաքույթները, ես Պրոսպեկտի վրայի բանկերից մեկում փակ դռների ետևից նայում էի ամբոխներին խելագարված ու մտածում, արդյոք այս մարդիկ մոռացել են այն, ինչ մեզնից շատերը տեսել ու զգացել են սեփական մաշկի վրա: Անձամբ ես չեմ մոռացել, իմ հասկակակիցներից շատերն էլ մոռացած չեն լինի […]