Posts Tagged ‘LuSiN’

Within a time….By LuSiN…

Պառկած եմ այս սենյակում, նայում եմ երկնքի մոլեկուլների հրաշքին, որոնք կապույտ երկինք են սետղծել իմ ննջասենյակի պատուհանից դուրս: Դրսում ձմեռ է. արևային վառ եղանակ. ոչինչ չի կատարվում. միայն ես եմ պառկած, անշարժ նայում եմ ձմեռային քամուց ճոճվող պատուհանի ցանցի թելին. թեթև տատանում. ձմեռային քամու շունչ. կարծես այս վայրկյանին կա միայն այդ տատանումն ու ուրիշ ոչինչ: