Տաթև Պողոսյան` “Прикосновением”

ՁԵզ եմ ներկայացնում իմ քույրիկի` Տաթև Պողոսյանի հեղինակային երգը, իր իսկ կատարմամբ(рабочая версия):

Մինչև կլսեք երգը պատմեմ Ձեզ, որ Տաթևը փոքր ժամանակ 5 տարեկանում միայն լսելով կարողանում էր դաշնամուրով նվագել ու երգել ցանկացած երգ, այդ թվում իմ մեջ տպավորված Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ երգը: Նա այնքան տաղանդավոր էր, որ այդ տարիքում նրան ընդունեցին Դիլիջանի երաժշտական դպրոց, իսկ դպրոցի տնօրենը անձամբ որոշեց պարապել նրա հետ:
Տաթևը այժմ սովորում է Մոսկվայի Արվեստի և մշակույթի պետական համալսարանում:
Նա իր այս երգի մասին ասում է, այն լսողների 100 տոկոսից ընդամենը 20 դուր կգա ու դա նրան հերիք է: Սակայն կարծում եմ, որ նա համեստություն է անում: Տաթևն ասում է, այն նեֆորմատ է, բայց դե ով է որոշում թե որն է ֆորմատ, որը չէ, տենց էլ չիմացանք:

Շուտով այս երգը կհայնտվի նաև Ռուսաստանի “Радио Россия” եթերում:
P.S. Տաթ, ուզում եմ ասեմ, որ տատիկը քեզնով շաատ կհպարտանար, չնայած կարողա ասեր, էս խի չի է հայերեն երգում, բայց որ քո երգերը լսում էր, միշտ շատ հպարտ էր: Ու առհասարակ, մենք Պողոսյաններս հպարտ ենք քեզնով:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

One Response to “Տաթև Պողոսյան` “Прикосновением””

  1. երգը սիրունաաաա շատտ,,ձայնն էլ շատ քնքուշ ու խորհրդավորա,, հմմ..վաստորգ

Leave a Reply

You must be logged in to post a comment.