Տատուշոս

Աստված թող բոլորին տա այնպիսի տատիկ, որ Ձեր համար երկրորդ մայր դառնա:

6-րդ դասարանում էի, երբ մեր ընտանեկան խորհուրդը որոշում կայացրեց, որ ես պետք է տատիկիս հետ ապրեմ: Իրերս հավաքեցի, տեղափոխվեցի ու այդ ժամանակից  իմ կյանքում սկսվեց մի նոր փուլ: Սկզբում դժվար էր, իմ անտանելի բնավորությամբ մարդու համար ահավոր դժվար, մի քանի անգամ նույնիսկ լացելով գնացել եմ մամայի ու պապայի մոտ ու պապային հայտարարել դպրոցական տարիքիս համապատասխան մտածելակերպով` ինքը քո մամանա չէ??? դե գնա իրա հետ ապրի, ես էլ իմ մամայի հետ ապրեմ: Բայց կամաց կամաց համակերպվեցի, հետո հասկացա, որ մի արտակարգ մարդու հետ ապրելու հնարավություն է տրվել ինձ կյանքումս: Մեր երեկոները սկսվում էին այսպես` տատ ձեր կյանքից կպատմես, ու տենց երկար ու ձիգ մեր դիլիջանյան երեկոները լցվում էին սովետական տարիների լավ ու վատ կողմերը տեսած տատիկիս պատմություններով: Տատիկս պատմում էր, ոնց են գաղտնի գնացել գերմանական ֆիլմեր նայել կինոյում, ոնց են գաղտնի Սևակ ու Չարենց արտագրելով տարածել, ոնց են ապրել պատերազմի տարիներին:

Ես Հայոց Գրականության դասերին շատ պատրաստված էի գնում, քանի որ տատիկս պահած ուներ հայ գրողների մասին ԽՄ տարիներին թերթերում տպագրված բացառիկ նյութեր, որոնք ես օգտագործում էի: Շատ մեծ է տատիկիս դերը իմ հայրենասեր լինելու մեջ, նա իմ մեջ սերմանել է սեր ամեն մի հայկականի նկատմամբ, հատկապես գրականության: Արտակարգ հիշողություն ուներ, ամենավերջի օրերին անգամ, լինելով 88 տարեկան, նա մեջբերումներ էր անում Իսահակյանից, Թումանյանից, Չարենցից, Սահյանից: Նա անգիր արտասանում էր Մարոն ու Անուշը, հաճախ թոռներով հավաքվում էինք ու խնդրում` Տատ Մարոն կասես??? ու ինքը արտասանում էր… մենք հպարտանում: Ամառները Դիլիջան հաճախ էինք նման երեկոներ ունենում, տատիկս արտասանում էր ու վերջում արագ ասում, դե ասեք ով է գրել? Վերջին տարիներին լավ չէր տեսնում, ակնոցներով ու խոշորացույցով էր կարդում, բայց կարդում էր ու անպայման, անպայման խաչբառներ լուծում: Իսկ որ շատ էր հոգնում, ասում էր` գնա Բակունցի գիրքը բեր, Ալպիականը կարդա, ու երբ կարդում էի, ամեն նախադասությունից հետո ասում էր`տեսնում ես ոնցա գրել, հլա զգա:

Դպրոցում մի օր բավականին տարեց ուսուցիչս հարցրեց ում աղջիկն եմ, պարզվեց տատիկս նրա ուսուցիչն է եղել: Զարմացած եկա տուն, հարցրեցի, տատիկս պատմեց, որ ինքը անգրագիտության վերացման տարիներին 18 տարեկանում ոտքով գնում էր կողքի գյուղ, ու աշխատողներին սովորեցնում էր գրել, կարդալ: Ու պատկերացրեք հպարտությանս չափը:

Տատիկս Դիլիջանի միջնակարգ դպրոցներից մեկում շատ երկար տարիներ աշխատել է տարրական դասարանների ուսուցչուհի, տասնյակ սերունդներ է կրթել ու բոլորի մոտ նրա գեղեցիկ ձեռագիրը այնքան տպավորված է, որ ինձ դպրոցում խրատում էին ու ասում, դու տեսել ես քո տատիկը ոնցա գրում???? Ուսուցիչ էր նա հոգով, անգամ քրոջս երեխաների հետ պարապելիս այնքան հետաքրքիր էր սովորեցնում ճիշտ հաշվել, գեղեցիկ արտասանել, առոգանությամբ, իսկական մանկավարժ:

Մեր տարիքային տարբերությունը երբեք չէր խանգարում կիսվել միմյանց հետ, քննարկել շատ հարցեր, նա միշտ հետաքրքրվում էր ընկերուհիներովս, իմ անձնականով ու խորհուրդներ տալիս: Տատիկիս տված մի քանի խորհուրդներ երբեք չեմ մոռանա: Նախ ասում էր` կնոջ մի ձեռքը պետք է գող լինի: Ու ինքը միշտ տենց էր անում, ասում էր վերջ էլ խնձոր չկա, էլ կոնֆետ չկա, մեկ էլ հենց հիվանդանում էի, էտ ամեն ինչը հայտնվում էր սեղանին ու ծիծաղում էր, ասում էր բաաաա:

Երևան գնալուցս առաջ տատիկս երկու խորհուրդ տվեց, մեկի մասին չեմ ասի, մյուսը` ՄԵԿԻՆ ՍԻՐԻ, ԼԱՎԻՆ ՍԻՐԻ ՈՒ ԼԱՎ ՍԻՐԻ:

Տատիկս միշտ ինձ նախապատրաստում էր, որ կարող է իր  հետ մի բան լինի, ես չվախենամ: Մի օր բարձրացել էր երրորդ հարկ, ես երկրորդում էի, մեկ էլ ահավոր ուժեղ ձայն լսեցի, դուրս գամ, տեսնեմ վերևի աստիճաններից, որոնք մոտ քսան են, ընկել էր, գիտեք` չեմ կարող ասել, թե ես որտեղից իմ մեջ գտա այդքան ուժ, որ իրան ձեռքերիս վրա գրկած բերեցի սենյակ ու պառկացրեցի, երբեք այդ վախը, որ իրան ինչ որ բան է եղել, մեջիցս չի դուրս գա, ահավոր էի վախեցել ու լացում էի, ասում` տատ ջան, տատ ջան… Փառք Աստծո, բան չէր եղել

Դասընկերուհիս նկարիչ Գևորգ Մակվեցյանի աղջիկն է, մի օր խոսք խոսքի, նա իմացավ, որ ես ում թոռն եմ ու ասեց, որ ինքը տատիկիս աշակերտներից է եղել: Տատիկիս ծննդյան օրն էր, երեկո էր, հանկարծ դռան զանգը լսեցի, դուռը բացեմ, տեսնեմ ինքն է: Եկել էր իր  նկարով տատիկիս ծնունդը շնորհավորեր, տատիկս ահավոր հուզվել էր ու հպարտ պատմում էր բոլորին:

Մի տարի որոշել էի տատիկիս ուրախացնեմ, Դիլիջան թերթում Երևանից տատիկիս նվիրված, Մարտի 8 կապակցությամբ հոդված էի խնդրել տպագրել, ու ես բան չէի ասել իրան, մեկ էլ մի քանի օրից հուզված զանգեց`այ բալա ջաաաաաաաաաան մենակ դու կարայիր սենց բան անեիր:

Ես շատ կապված էի Արաքսյա տատիկիս հետ, միգուցե որ իր  անուն էր իմը, կամ որ միասին ենք ապրել, կամ չգիտեմ, մեր կապն ուրիշ էր, ու հիմա առանց իրա ինձ շատ դժվար է, ես ամեն մի նորությունով սովոր էի կիսվել իր հետ, զանգել խոսալ, պատմել, ու հիմա…ու հիմա  վերջ… մենակ հիշողություններ, ֆոտոներ, վիդեոներ իրա արտասանությամբ… միայն իրեն բնորոշ առոգանությամբ ու հանգստությամբ

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

6 Responses to “Տատուշոս”

  1. Haso says:

    Vonc em qez haskanum…

  2. mama says:

    ayd ore esel erkrord angam vorbaca u hima 4unem ayn bari mard vorin karoxei asel MAMA. Na im skesurner bayc es sirel ev hargelem iren vorovhetev indz ira het laver u hangist, kisum ei im mtkere, huysere, erexaneris hogsere, hatkapes erb mnaci arandz amusin u hima …… miayn bari husher ev nkarner vortex anmahe nra jpite. Mama

  3. shushan says:

    լացացրեցիր, Արաքս ;(

Leave a Reply

You must be logged in to post a comment.