Տերևային արվեստ

 

Արդեն աշունը լրիվ դիրքավորվել է, աշնանային քամին ամեն առավոտ իր ամբողջ հզորությամբ այս ու այն կողմ է շարժում ծառերն ու երբեմն նաև փողոցում հանդիպող ամեն ինչ: Շուտով նաև իրենց գեղեցկությամբ մեզ կզարմացնեն աշնանային բազմերանգ տերևները, չնայած նրանցից շատերը իրենց վերջին շունչը կզգան մեր ոտքերի տակ` վերջին խշխշոցով լցնելով փողոցների անդորրը: Իսկ ահա Չինաստանում Չինար ծառի տերևները ոչ միայն չեն ընկնում ոտքերի տակ, այլ նաև դառնում են արվեստի մի մասնիկ, արվեստի մի նոր ճյուղի, որի հեղինակը համարվում է Խուան Թայ Շանը: Նա 1994 թվականին հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում` ներկայացնելով տերևների վրա կատարված իր աշխատանքները:

Այսօր տերևների վրա նկարներ ստեղծում են արդեն շատերը, հիմնականում ասիական պետությունների բնակիչները: Նման նկար ստեղծելը բավականին բարդ ու տեխնոլոգիապես դժվար գործընթաց է: Կարճ ասած, այն ստեղծվում է այպես` նախ և առաջ ուշ աշնանը պետք է հավաքել Չինարի անվնաս ու մեծ տերևները, այնուհետև դրանք պետք է չորացնել մոտ 10 ամսվա ընթացքում: Հաջորդ փուլը տերևների մշակումն է հատուկ նյութի մեջ, այն եռացվում է մոտ 5 ժամ, որի ընթացքում տերևները վերջնականապես մաքրվում են բազմաթիվ բակտերիաներից, որոնք կարող են որևիցե կերպ վնասել նկարները:
Այնուհետև կատարվում է մշակման ևս 60 փուլ, որոնցից ոչ մեկը չի թույլատրում անզգուշություն կամ սխալ: Նկարների ստեղծման ամենբարդ պրոցեսը ոչ թե նկարելն է , այլ տերևների չորացումը, քանի որ դրանց 60 տոկոսը փշրվում է հենց չորացման ժամանակ:

Եկեք վայելենք այս հրաշալի աշխատանքներից մի քանիսը`

 

Օրիգինալ այս տերևներից կարող է Դուք նույնպես պատվիրել, դրանց գինը ընդամենը 25 ԱՄՆ դոլար է կազմում: Իսկ եթե ուզում եք պատվիրել անհատական, կոնկրետ նկարով տերև, ապա դա արժե 200 ԱՄՆ դոլար, սակայն կամոզված եմ, որ նման օրիգինալ նվերը կուրախացնի յուրաքանաչյուրին, հաշվի առնելով, թե ինչպիսի մանրակրկիտ աշխատանք է տարվում այն ստեղծելու համար:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.